«Ձեր աղոթքների շնորհիվ էլ գրում եմ էս նամակը»․ զինվորի հուզիչ նամակը՝ մորը

Համացանցում է տարածվել զինվորի անչափ հուզիչ նամակը՝ մորը, որի մասին պատմում է հերոսի քույրը։ «Նոյեմբերի յոթին զանգ ստացա, անծանոթ ձայնն ասաց՝ Արցախից է գալիս, նամակ է բերել եղբորիցս։ Վեր թռանք, չեմ կարող բացատրել ինչ զգացողություն էր։ Որոշել էր թղթե նամակ ուղարկել մամային։

«Ձեր աղոթքների շնորհիվ էլ գրում եմ էս նամակը»․ զինվորի հուզիչ նամակը՝ մորը

«Մամ ջան, բարև։ Գիտեմ շատ անհանգիստ ես իմ առողջական վիճակի համար, բայց քեզ վստահեցնում եմ՝ լավ եմ։ Տղերքն էլ են լավ, սաղ մեր ձեռն ա։ Աչքս արդեն լավանում ա։ Լիքը բաներ կա պատմելու ու անելու։

«Ձեր աղոթքների շնորհիվ էլ գրում եմ էս նամակը»․ զինվորի հուզիչ նամակը՝ մորը

Միշտ աղոթում եմ ու զգում՝ ոնց ա ինձ վրա սուրբ հոգին ազդում։ Ձեր աղոթքների շնորհիվ էլ գրում եմ էս նամակն իմ ձեռքով, թղթին նայում եմ իմ աչքի լույսով ու քայլում եմ երկու ոտքով՝ արդեն 3-րդ վիրավորումիցս հետո։ Չլացե՜ս։ Չեմ ասում, որ լաս։ Ասում եմ՝ Աստծուն փառք տաս, որ ինձ պահել ա ու կպահի, որովհետև ինձ տանը սպասող կա՜…

«Ձեր աղոթքների շնորհիվ էլ գրում եմ էս նամակը»․ զինվորի հուզիչ նամակը՝ մորը

Լցվիր ծով լռությամբ՝ համբերությամբ,

Պատուհանին վառ պահիր մոմը,

Տուն կդառնամ ես ցնծությամբ,

Հանուն քեզ՝ որ փառք տաս Աստվածամորը։

06.11.2020թ. ժ. 00:03»։

Понравилась статья? Поделиться с друзьями: