Գայա Արզումանյանի ցնցող կատարումը Դադիվանքում. անհնար է լսել առանց արցունքների

Արցախի համար ճակատագրական օրերին հաճախ է հիշվում Գայա Արզումանյանի հայտնի կատարմամբ հնչող «Այայի երկիր, Արցախ» հուզառատ ու ոգեշունչ երգը: Երգում խտացված է հայերի համար սրբազան համարվող Արցախի համար մղված ողջ պայքարի պատմությունն ու ոգին:

Գայա Արզումանյանի ցնցող կատարումը Դադիվանքում. անհնար է լսել առանց արցունքների

Դադիվանքն այս օրերին հայերի և աշխարհի սրտացավության կենտրոնում է, քանի որ մշակութային մեծ արժեք է ներկայացնում, իսկ այդ տարածքը նախատեսվում է հանձնել ադրբեջանցիներին: Բոլորն էլ գիտեն ադրբեջանցիների վերաբերմունքը մշակութային արժեքների նկատմամբ:

Գայա Արզումանյանի ցնցող կատարումը Դադիվանքում. անհնար է լսել առանց արցունքների

Այդ վերաբերմունքն իր գագաթնակետին է հասնում հատկապես այն ժամանակ, երբ հարցը բերաբերում է հայկական մշակույթին: Հենց դա է բոլորի անհանգստության պատճառը: Մարդիկ վերջին օրերին չեն հեռանում Դադիվանքի մոտակայքից:

Գայա Արզումանյանի ցնցող կատարումը Դադիվանքում. անհնար է լսել առանց արցունքների

Անձամբ Գայա Արզումանյան ևս եղել է Արցախում, Դադիվանքում: Նա Դադիվանքի սրբազան պատերի ներքո կենդանի հնչողությամբ կատարել է իր հայտնի երգը, որը պարզապես անհնար է լսել առանց արցունքի ու փշաքաղվելու:

Գայա Արզումանյանի ցնցող կատարումը Դադիվանքում. անհնար է լսել առանց արցունքների

Այդ հուզիչ պահի տեսագրությունը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: