«Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է…» Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել

Քանի որ հիմա օրախնդիր է դարձել հնարավորինս շատ հայերով բնակեցնել Ստեփանակերտն ու մնացյալ տարածքները, ղեկավարությունը սկսել է նախաձեռնել հնարավոր ամեն ինչ՝ այդ կարևոր գաղափարը կյանքի կոչելու համար:

"Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է..." Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել

Որպես օրինակ՝ Արտակ Բեգլարյանն առաջինը Ստեփանակերտ է կանչել իր ընտանիքին:

"Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է..." Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել

Նա տիկնոջ և դստեր՝ Մանեի հետ, իրենց Ստեփանակերտի տան բակից հատուկ կոչով դիմել են բոլոր արցախցիներին՝ խնդրելով, որ բոլորը տուն վերադառնան:

"Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է..." Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել

Նա իր խոսքում ցավ ու ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առիթով՝ միաժամանակ վերածնության կոչ ու հորդոր անելով: Նա նշել է, որ միայն արցախցիների վերադարձով Արցախում կյանքը կվերադառնա, ուստի արցախցիները ժամ առաջ պետք է վերադառնալու քայլեր անեն:

"Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է..." Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել

Տեսանյութում Ա. Բեգլարյանն արցախյան խոսվածքով հատուկ կարգախոս է հնչեցնում՝ «Ե՛կ տոն, ե՛կ Արցախ»:

"Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է..." Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել

Ա. Բեգլարյանը նաև հորդորում է, որ բոլոր վերադարձող ընտանիքները ևս իր նման տեսանյութ պատրաստեն՝ որպես ֆլեշմոբ: Տեսանյութը կցված է ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: