Զինվոր-բուժակը դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում եւ անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում

Հ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մեր զորքերի հերոսական դրվագներից է ներկայացրել: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

Զինվոր-բուժակը դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում եւ անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում

Մեր զորքերի հերոսական դրվագներից

Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ:

Զինվոր-բուժակը դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում եւ անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում

Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք վիրավորվում: Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից:

Զինվոր-բուժակը դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում եւ անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում

Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ: Սողեսող մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ վեց կմ և բարեբախտաբար փրկվում:

Զինվոր-բուժակը դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում եւ անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում

Շարունակելի

Понравилась статья? Поделиться с друзьями: