Շոկից դուրս եկա մի քանի գրառում տեսնելով. «Գնում եմ Հայաստանից»․ Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Շոկից դուրս եկա մի քանի գրառում տեսնելով. «Գնում եմ Հայաստանից»․ Բակուր Մելքոնյան

Դուրս ենք գալիս շոկից…

Երբ մոտ 9 տարի առաջ Մոսկվայում Արտ Լանչ բացեցի, աշխատեցի մի քանի ամիս և սկսեցին ճնշումներ մրցակիցների կողմից։ Ես չդիմացա, նեղվեցի, ֆինանսական վնասներ կրեցի ու փակելով Մոսկվայի Արտ Լանչը, վերադարձա։ Շատերը մտածում էին, դե վե՛րջ, ես պարտվեցի ռուսական շուկայում և էլ երբեք այնտեղ ոտք չեմ դնի։ Իսկ իրականում, հետագա 8 տարիները մի մտքով էի տառապում, որ պետք է հզորանամ, էնքան հզորանամ, որ նորից մտնեմ ռուսական շուկա, որովհետև հանձնվող տեսակին ոչ մեկ չի սիրում, որովհետև հանձնվող տեսակը հաջողության չի հասնում։ 8 տարի անց նորից մտա Մոսկվա, ավելի փորձառու, ավելի կազմակերպված, սխալներս վերլուծած…

Շոկից դուրս եկա մի քանի գրառում տեսնելով. 《Գնում եմ Հայաստանից》…

Այսինքն՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Էս երեխեքը, էս տղեքը զոհվեցին հանուն մեզ, որ մենք գնա՞նք մեր երկրից, որ մենք լքե՞նք մեր երկիրը…
Ի՞նչ է պետք անել։

Լիքը աշխատել, հզոր տնտեսություն ստեղծել, դրսի հայեր ջան էն որ ոգևորված փող էիք նվիրում հայրենիքին, հիմա նույնսիսկ նվիրել պետք չի, ներդրում ա պետք անել տնտեսության մեջ, իսկ հայկական բիզնեսին էլ ինտենսիվ պետք է աշխատել դրսի շուկայի վրա։

Շոկից դուրս եկա մի քանի գրառում տեսնելով. «Գնում եմ Հայաստանից»․ Բակուր Մելքոնյան

Հնարավորինս արագ տեմպերով զարգացնելու եմ բիզնեսս Հայաստանից դուրս, որ լիքը փող բերեմ երկիր, շատ ժամանակ չունենք, ընդամենը 5 տարի նոր ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ ունենալու համար!Հ. Գ. Մի բան ականջներիդ հուշեմ, լավ գիտակցում ենք, որ պատերազմը Թուրքիայի դեմ էինք կռվում, դրա համար չհաղթեցինք, իսկ վերլուծելով Թուրքիայի վերջին զարգացումները, այդ երկիրը մի օր մասնատվելու է, պատրաստ պիտի լինենք ՀԶՈՐ ԵՐԿԻՐ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ և ՀԶՈՐ ՍՓՅՈՒՌՔ ունենալ էդ հարմար պահին!!!

 

Понравилась статья? Поделиться с друзьями: