«Հաղթեցին նրանք, ովքեր էլ չկան»․ Տիգրան Ասատրյան

Տաղանդաշատ ընտանիքի տաղանդաշատ զավակ Տիգրան Ասատրյանը հուզառատ բանաստեղծություն է ներկայացրել․ «ՀԱՂԹԵՑԻՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԷԼ ՉԿԱՆ»։ Այնքան հուզիչ է, որ անհնար է առանց արցունքների կարդալ։

«Հաղթեցին նրանք, ովքեր էլ չկան»․ Տիգրան Ասատրյան

«Հաղթեցին նրանք, ովքեր կռ վեցին, ովքեր հավատով լեռներ շարժեցին, մի վայրկյան անգամ չվարանեցին, մայր հողի համար կյանքը զո հեցին:

Նրանք զո հվեցին, որ փրկվի Շուշին, փրկվի Արցախը` թուրքերի ձեռքից, որ կյանքը նորից իր հունով հոսի, Արցախում մի նոր հույսի դուռ բացվի:

«Հաղթեցին նրանք, ովքեր էլ չկան»․ Տիգրան Ասատրյան

Նրանք զո հվեցին` անպարտ մնացին, իմացյալ մահով` մահին հաղթեցին ու մինչև վերջին շունչ հավատացին՝ այդ սուրբ հավատը ինչպե°ս թաղեցինք…

Ինչպիսի կամքով նրանք կռվեցին մեր կյանքի համար կյանքը տվեցին, ո՞նց ենք ապրելու չապրածի հաշվին պատմությունը մեզ երբեք չի ների…

«Հաղթեցին նրանք, ովքեր էլ չկան»․ Տիգրան Ասատրյան

Հաղթեցին նրանք, ովքեր էլ չկան, ովքեր երկնքում վառ աստղեր դարձան, ովքեր մահացան, բայց` անմահացան, հայոց պատմության հետ հավերժացան… »։

Понравилась статья? Поделиться с друзьями: