«Կներես Հայր, որ մեր սերունդը չպահեց Ձեր ազատագրած Հայրենիքը…»

Հարութ Մնացականյանին այս օրերին ճանաչեցին շատերը: Նա մերօրյա պայքարի ամենից ակնառու և ակտիվ մասնակիցներից մեկն է, ով երբեմն հայերի հետ շփվում էր նաև ուղիղեթերային միացումներով՝ կիսելով սեփական մտահոգություններն ու անհանգստությունները:

"Կներես Հայր, որ մեր սերունդը չպահեց Ձեր ազատագրած Հայրենիքը..."

Իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ Հարութը ցավով հայտնել էր, որ կորցրել է եղբորը: Ընդ որում, նրանք եղել են միասին, և մինչ նա եղբորը ապահով վայր է փորձել տեղափոխել, եղբայրն իր աչքերի առաջ, իր ձեռքերի մեջ ավանդել է հոգին:

"Կներես Հայր, որ մեր սերունդը չպահեց Ձեր ազատագրած Հայրենիքը..."

Այդ անասելի ցավի մասին պատմելով՝ Հարութը վերստին պայքարը շարունակելու կոչ էր անում՝ անկեղծորեն հավատալով առաջիկա հաջողություններին ու հաղթանակին: Նա նաև տեղեկացնում էր, որ իրավիճակով պայմանավորված ու հայտնի պատճառներով եղբորը հողին է միանձնել միայն հոր հետ՝ առանց իրենց ընտանիքների այլ անդամների ներկայության:

"Կներես Հայր, որ մեր սերունդը չպահեց Ձեր ազատագրած Հայրենիքը..."

Համացանցում մի դրամատիկ լուսանկար է հանրայնացվել, որտեղ Հարութն է՝ ծնկած հոր առջև: Դա այն պահն է, երբ նա հորը հայտնում է եղբոր վախճանի մասին:

 

"Կներես Հայր, որ մեր սերունդը չպահեց Ձեր ազատագրած Հայրենիքը..."

Լուսանկարն իր սոցհարթակում դնելով՝ Հարութը գրել է. «Կներես Հայր, որ մեր սերունդը չպահեց Ձեր ազատագրած Հայրենիքը…»

Понравилась статья? Поделиться с друзьями: