«Կյանքումս չեմ մոռանա, երբ որ Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում Էր՝ խրամատը մի թողեք փախեք..» Մեր օրերի հերոս Միքայելի գրառումը

Մեր օրերի հերոս Միքայել Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կյանքումս չեմ մոռանա, երբ որ Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում Էր՝ խրամատը մի թողեք փախեք..» Մեր օրերի հերոս Միքայելի գրառումը

«Կյանքումս չեմ մոռանա, երբ հոկտեմբերի մեկին Ջաբրայիլում գոռում էի, աղաչում էի, որ մի փախեք, մեզ մենակ մի թողեք, Երբ որ Կուբաթլույում Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում էր, որ խրամատը մի թողեք փախեք։ Կյանքում չեմ մոռանա ոչ մի դասալիքի»։

Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի գրառումը. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

«Կյանքումս չեմ մոռանա, երբ որ Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում Էր՝ խրամատը մի թողեք փախեք..» Մեր օրերի հերոս Միքայելի գրառումը

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:
Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

«Կյանքումս չեմ մոռանա, երբ որ Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում Էր՝ խրամատը մի թողեք փախեք..» Մեր օրերի հերոս Միքայելի գրառումը

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:

«Կյանքումս չեմ մոռանա, երբ որ Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում Էր՝ խրամատը մի թողեք փախեք..» Մեր օրերի հերոս Միքայելի գրառումը

Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: