«Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել». Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել». Վահե Տեր-Մինասյան

Մի փնտրեք բարոյականություն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե լինել չի կարող։ Հերթական անգամ համոզվեցի, Չի կարող բարոյականություն լինել քաղաքական դաշտում, քանզի յուրաքանչյուր կուսակցության ստեղծման հիմքում ընկած է իշխանության հասնելը։ Խոսքը բացարձակ չի վերաբերում բացառապես մեր երկրին՝ այդպես եղել է ու կա ամբողջ աշխարհում։

«Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել». Վահե Տեր-Մինասյան

Ցանկացած կուսակցություն միշտ էլ առիթ ու հարմար պահ է փնտրում իր գերնպատակին՝ իշխանության հասնելու համար։ Իշխանության հասածն էլ անշուշտ նույն կերպ փորձում է այն պահպանել։ Անկախ նրանից, որ հայրենիք ենք կորցրել, որ առնվազն հարյուրավոր ընտանիքներ դեռ իրենց երեխաների դիակներն անգամ դեռ չեն գտել, որ դեռ հազարավոր զինվորներ պիտի երկար բուժումներ անցնեն ու շատերը՝ հաշմանդամ մնան։

«Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել». Վահե Տեր-Մինասյան

Անբարոյականություն է Հայաստանում էսքան «կուսակցություն» ունենալը։ Անբարոյականություն է մեր փոքր երկրում էսքան պաշտոնի ձգտողներ ունենալը։ Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել։

«Անբարոյականություն է իրար միս ուտելը, երբ զինվորի թափված արյունը դեռ չի սառել». Վահե Տեր-Մինասյան

Անբարոյականություն է մարդկանց ծանրագույն վիշտն ու էմոցիաներն օգտագործելը։ Ու սա անում են բոլորը։ Քաղաքականությունն իսկապես ինքնին անբարոյականություն է։ Մնայունը միայն հայրենիքն է։ Մի թողեք որ Ձեզ, Ձեր հույզերը և Ձեր երազանքները օգտագործեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: