«Մենք թևաթափ լինելու ժամանակ չունենք». Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյանը հուզառատ անդրադարձ է կատարել․ «Մենք թևաթափ լինելու ժամանակ չունենք։ Մենք շարունակում ենք անել էն, ինչ արել ենք առաջին օրվանից, ու անելու ենք էնքան ժամանակ, քանի դեռ ձեր նման Մարդիկ մեր կողքին կանգնած են ու ամեն օր Արցախի ընտանիքների համար իրենց գրպանից, սրտից, հոգուց բաժին են հանում:

«Մենք թևաթափ լինելու ժամանակ չունենք». Անաիս Սարդարյան

Եթե էսօր հաշմանդամ տղան մեզ օգնություն ա բերել… հասկանում ե՞ք… Եթե ինքն էսօր ստեղ մեզ հետ ա, ուրեմն ոչ մի ապակի ջար դող վայրենու ես չեմ ուզում տեսնեմ մեր քաղաքում, մեր երկրում, մեր իսկական Հայերի մեջ… չքվեք ուղղակի։ Հիմա սև ու սպիտակի բաժանվելու ժամանակը չի, իմ Հայեր, հիմա ավելի քան էս 43 օրերին, միախմբվելու, ոտքի վրա մնալու ժամանակն ա։ Եկեք մենք անենք էն, ինչ մեզնից հասնում ա։ Շատ ընտանիքներ մնացին անտուն………. Շատ ընտանիքներ մնացին առանց հոր, եղբոր, որդու… ամուսնու..․ առանց լույսի… Շատ երեխեք մնացին իրենց բակերին կարոտ….

«Մենք թևաթափ լինելու ժամանակ չունենք». Անաիս Սարդարյան

Հիմա հանուն մեր հերոս տղերքի թափած ամեն կաթիլ ար յան, հանուն իրանց կիսատ մնացած երազանքների․․․ հանուն իրանց վերջին շնչով պահած հույսի։ Մենք իրանց բոլորի ընտանիքներին պիտի էնքան սեր ու ջերմություն տանք…. Ինչքան էլ տանք, քիչ ա իհարկե… Բայց պետք ա ամեն ինչ անենք էս մարդկանց գոնե ամենափոքր կարիքներն ապահովելու համար… որ երեխեքը չմրսեն, որ սոված երեխա չլինի…

«Մենք թևաթափ լինելու ժամանակ չունենք». Անաիս Սարդարյան

Արցախի ընտանիքները մեր կարիքն ունեն հիմա: Եկեք իրանց հետ լինենք հիմա, ինչքան որ կկարողանանք … ինչով կկարողանանք: Սիրում եմ ձեզ իմ Հայեր, իմ բարիներ: Վիշտը անչափելի ա…… բայց եկեք ուժեղ մնանք, խնդրում եմ: Աստված պահապան»:

Понравилась статья? Поделиться с друзьями: