Պապաս է նկարում, այո՛, ոտաբոբիկ. Գիտե՞ք ինչու… Էլլա Մանուկյանի ՀԶՈՐ գրառումը հոր և կանանց փեշերի տակ թաքնվածների տարբերության մասին

Էլլա Մանուկյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

Պապաս է նկարում, այո՛, ոտաբոբիկ. Գիտե՞ք ինչու… Էլլա Մանուկյանի ՀԶՈՐ գրառումը հոր և կանանց փեշերի տակ թաքնվածների տարբերության մասին

Պապաս է նկարում, այո՛ , ինքը ոտաբոբիկ նստած է խրամատում, ՈՏԱԲՈԲԻԿ… ոտքերն այնքան են ուռել ,որ բատինկա հագնել չի կարողանում… առաջին օրվանից մինչև հիմա ինքը խրամատում է, և չի էլ պատրաստվում իր դիրքը, իր հողը, իր հայրենիքը զիջել թշնամուն…

Հայրենիքն այսպես են պահում, Հայրենիքն այսպես են սիրում, Հայրենիքն այսպես են պահանջում, Ո’ՉՄԵԿԴ իրավունք չունեք հողից և հայրենիքից խոսելու, միայն սահման պահող մեր ՀԵՐՈՍՆԵՐԸ, ովքեր էս պահին էլ կանգնած են անկոտրում՝ թքած ունենալով բոլոր թուրքահայերի վրա… Ես իմ եղբորը չեմ կարողանում բացատրել, թե ինչի՞ ա մեր պապան խրամատում կանգնած, իսկ «հայրենասեր տղամարդիկ» Երևանում Արցախ են պահանջում, Արցախը Երևանում չէ՛… Արցախի տեղը բոլորդ գիտեք, ճանապարհն էլ…

Պապաս է նկարում, այո՛, ոտաբոբիկ. Գիտե՞ք ինչու… Էլլա Մանուկյանի ՀԶՈՐ գրառումը հոր և կանանց փեշերի տակ թաքնվածների տարբերության մասին

Դուրս եկեք ձեր կանանց փեշերի տակից, ձեր դղյակներից, ձեր դաչաներից, ձեր թաքստոցներից ու քարերով պայքարեք ձեր Հայրենիքի համար, այլապես՝ հայրենիք չպահանջեք, ուրիշի երեխայի, ամուսնու, հոր, եղբոր արյան գնով ՀԱՅՐԵՆԻՔ պահանջելու իրավունք չունեք։ Այսօր մեղավոր ենք ԲՈԼՈՐՍ, ու բոլորս ենք պատասխան տալու…

Պապաս է նկարում, այո՛, ոտաբոբիկ. Գիտե՞ք ինչու… Էլլա Մանուկյանի ՀԶՈՐ գրառումը հոր և կանանց փեշերի տակ թաքնվածների տարբերության մասին

Հայրենիք ո՛չ խոսքով պահում են, ո՛չ էլ ՝ սիրում։ Հայրենիք իմ եղբայրներն են սիրում, իմ հայրն է սիրում, ով առանց մի ակնթարթ վարանելու 4 երեխա թողեց թիկունքում և գնաց իր արժանապատվության ու իր Հայրենիքի հետևից։ Ես հպարտ եմ… Ու ինձ համար իրենք Հայի ու Հայրենասերի իսկական կերպար են…
Ձեր կեղծ «հայերնասիրությամբ» ինձ չեք զարմացնի…

Понравилась статья? Поделиться с друзьями: