«Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում, ու չի գտնում, չի էլ գտնելու. իրեն էլ չեն գտնելու»

Զինուժի լրագրող Դավիթ Դավթյանը գրում է. «Հիշում ե՞ք Մնացականին: Երկրորդին: Հայր է դարձել: Սահմանից մանկան ճիչն առել, աշխարհով մեկ է եղել: Նրան հաղթել կլի՞նի:

"Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում, ու չի գտնում, չի էլ գտնելու. իրեն էլ չեն գտնելու"

Մյուս Մնացը` առաջինը, կտրված ձայնով սպան: Դեռ սարերում է, մերձամարտի նոր սխրանքներ է գործում: Ես հեշտությամբ գրեմ սխրանք, դուք պատկերացրեք: Մահվան դեմ դուրս եկածի դժվարությունները զգալու համար նրա կրակած փամփուշտի հետագծով պետք է սլանաս:

"Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում, ու չի գտնում, չի էլ գտնելու. իրեն էլ չեն գտնելու"

Արթուրը, որի ազգանունն ու կարգավիճակը չեմ կարող հրապարակել, զոհվել է: Հերոս ասելիս, նրա չչորացած, բայց գազազած աչքերն եմ հիշում: Ի՞նչպես կարող է մարդն այդքան բազմաշերտ լինել, այդքան դաժան թշնամու ու այդքան ջերմ զինվորի նկատմամբ:

"Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում, ու չի գտնում, չի էլ գտնելու. իրեն էլ չեն գտնելու"

Իր մի զինվորի համար մղկտում էր ու նույն պահին հակառակորդի 4 տանկի ոչնչացման հրաման էր տալիս: Ոչնչանում էին:

"Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում, ու չի գտնում, չի էլ գտնելու. իրեն էլ չեն գտնելու"

Պատերազմում են զուլալվում ջրերը, մարտի ժամանակ են խռովությունները խռովում ու ուսերն իրար միանում: Պատերազմում են եղբայրանում ու հենց ամենավերջին ընկերոջը կորցնելիս, միշտ առաջինն իրեն հիշում:

"Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում, ու չի գտնում, չի էլ գտնելու. իրեն էլ չեն գտնելու"

Կռիվը ծանր դատավճիռ է, հատկապես չցանկացողի, կործանարար` նախաձեռնողի համար: Կռիվն առանց ճշգրիտ հաշվարկի հավասարում է, որտեղ առավելության են հասնում դիմացկունները, ոչ այնքան ուժեղները, որքան պնդաճակատները:

"Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում, ու չի գտնում, չի էլ գտնելու. իրեն էլ չեն գտնելու"

Շուշին էլ դիմացկունների կռիվ է, իմունիտետի պայքար է: Այս հայրենականն էլ: Սա միմյանց մաշելու պայքար է: Մաշվում են ոչ թե ճակատամարտում, կենտրոնացված ուժով բախումներում, այլ համեմատաբար դանդաղ, հատվածական հարձակումներով, ժամանակավոր ինտրիգներով:

"Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում, ու չի գտնում, չի էլ գտնելու. իրեն էլ չեն գտնելու"

Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում: Ու չի գտնում, չի էլ գտնելու: Իրեն էլ չեն գտնելու, որովհետև չեն էլ գալու նույնիսկ իր ետևից: Ու սա տեսնելով, երկրորդ, հաջորդ էշելոնի արկածախնդիրները նահանջելու են, որ գոնե սահմանից այն կղմ ոչնչացվեն, թեկուզ յուրայինի կրակից, որ գոնե տուն կտանեն:

"Մաշված է թշնամին, եկել ուրիշի հողի վրա իր հողն է փնտրում, ու չի գտնում, չի էլ գտնելու. իրեն էլ չեն գտնելու"

Պատերազմը ողբերգություն է ու իրենք պիտի ապրեն էդ ողբերգությունը: Մենք, մենք հաղթելու ենք, գենետիկ հիշողությամբ ու ֆանատիկ նվիրումով մեր հողին, հայրենիքին կառչած ու նրա ամրությամբ, հաղթելու ենք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: