«Ճանաչենք մեր հերոսներին.» Վահագն Հայրապետյան

Մերօրյա դեպքերը ամեն օր մեր զինվորներին հերոսանալու առիթ են տալիս: Մեր կողքին ապրող տղաները հայրենի հողը պաշտպանելու համար հերոսանում են ամեն օր: Նրանցից մեկի՝ տաղանդավոր Վահագն Հայրապետյանի մասին իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել Մարիամ Մարտիրոսյանը:

"Ճանաչենք մեր հերոսներին." Վահագն Հայրապետյան

Մարիամ Մարգարյանն իր սոցհարթակում գրել է հետևյալը. «Ճանաչենք մեր հերոսներին. Վահագն Հայրապետյանը Մարտունիի շրջանի ժամկետային զինծառայող է: 35 օր հերոսական պայքարներից հետո ստացել է վիրավորում: Վիրահատել են Ստեփանակերտում և տեղափոխել Երևան:

"Ճանաչենք մեր հերոսներին." Վահագն Հայրապետյան

Բացի հայրենիքի պաշտպան լինելուց Վահագը նաև Թերլեմեզյանի սան է, տաղանդավոր նկարիչ: 2 օր առաջ սկսել է նկարել նոր շարք:

"Ճանաչենք մեր հերոսներին." Վահագն Հայրապետյան

Նկարներում ամեն մանրուք կարևոր է, Վահագը ոչինչ պատահական չի անում: Ասում է` շարքը կլինի շարունակական:

"Ճանաչենք մեր հերոսներին." Վահագն Հայրապետյան

Արագ ապաքինում մաղթենք Վահագին, իսկ վրձինը թող բեղուն լինի: Շնորհակալ ենք: Փառք և պատիվ մեր հերոսներին: Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին»:

"Ճանաչենք մեր հերոսներին." Վահագն Հայրապետյան

Մ. Մարտիրոսյանը հանրայնացրել է նաև Վ. Հայրապետյանի ստեղծած նկարները:

Понравилась статья? Поделиться с друзьями: