«Ոչ բարոյական եմ համարում իր վիշտը թողած, Աննա Հակոբյանի ու նրա կազմած ջոկատի սահման գնալը քննադատող մոր, մայրերի կամ ցանկացածի արարքը»

Ռեգինա Պրազյանը գրել է. «Որքան էլ ցավալի է, բայց փաստ, որ Մառոզ Մարգոների պակաս չենք ունենալու։ Ես իհարկե խnնարհվում եմ բոլոր որդեկորույս մայրերի առաջ, ես խոնարհվում եմ բոլոր հերոս ծնած մայրերի առաջ ու առհասարակ բոլոր մայրերի ում որդիներն ու դուստրերը հայրենիքի սահմաններն են պաշտպանում, բայց ոչ բարոյական եմ համարում իր վիշտը թողած ու Աննա Հակոբյանի ու նրա կազմած ջոկատի սահման գնալը քննադատող մոր, մայրերի կամ ցանկացածի արարքը։

"Ոչ բարոյական եմ համարում իր վիշտը թողած, Աննա Հակոբյանի ու նրա կազմած ջոկատի սահման գնալը քննադատող մոր, մայրերի կամ ցանկացածի արարքը"

Ես այն մարդկանցից եմ ով դեմ է, որ որևէ կին կամ աղջիկ պատերազմի մասնակցի հաշվի առնելով միայն Աստված մի արասցե գերի ընկնելու հավանականությունը ու դրա դառը հետևանքները։ Բայց ես հպարտանում եմ ու երախտապարտ եմ այդ քնքուշ ու նուրբ էակներին իրենց կյանքը վտանգի տակ դնելու և իմ կյանքը փրկելու համար։ Այսօր, երբ նայում ես քննադատողների ցանկը՝ մարմնովդ դող է անցնում։

"Ոչ բարոյական եմ համարում իր վիշտը թողած, Աննա Հակոբյանի ու նրա կազմած ջոկատի սահման գնալը քննադատող մոր, մայրերի կամ ցանկացածի արարքը"

Քննադատում են տանը վեր ընկած առողջ տղամարդիկ, որոնք ֆեյսբուքի գաղտնաբառը 40 օր է, որ պետք է մոռացած լինեին։ Եթե դուք՝ մեծ-մեծ փրթողներդ հենց սկզբից ոտքի կանգնեիք՝ հիմա մենք չէինք ունենա կամավոր գրանցված կանանց։ Իսկ արդեն որդի կորցրած մոր քննադատությունը այնքան անտեղին է, որ հասկանում ես կինը մնում է կին անկախ պատերազմական իրավիճակից ու անկախ ճակատագրի ցավոտ հարվածից։ Նախանձ…. չարություն և այս ամենը նրա համար, որ իրենք Աննա չեն։

"Ոչ բարոյական եմ համարում իր վիշտը թողած, Աննա Հակոբյանի ու նրա կազմած ջոկատի սահման գնալը քննադատող մոր, մայրերի կամ ցանկացածի արարքը"

Մեկը չմտածեց, թե տիկինը արդյո՞ք ողջ կվերադառնա։ Չմտածված քննադատություններ, որոնք սեփական ուղեղ չունենալու հետևանք են ու դուրս են գալիս մեջիցդ, երբ կուտակված մաղձդ ու թույնդ հարմար առիթ են փնտրում օրգանիզմիցդ դուրս շպրտվելու համար։

"Ոչ բարոյական եմ համարում իր վիշտը թողած, Աննա Հակոբյանի ու նրա կազմած ջոկատի սահման գնալը քննադատող մոր, մայրերի կամ ցանկացածի արարքը"

Կամ այն կանայք որ մեկնաբանություններում գրում են, թե բա թող գնար ավելի լավ էր վիրակապ փոխեր կամ կարտոֆիլ մաքրեր։ Բա դուք ինչի՞ չեք գնում ու անեք ձեր ասածները։ Ո՞վ է ձեզ հավաստիացրել, որ դուք այնքան բարոյական եք ու այնքան կաք, որ պիտի դուք որոշեք թե ով ուր գնա ու ինչ անի։ Դուք նույն մասսան եք, որ քննադատում էր տիկին Հակոբյանի ցանկացած ֆոտոսեսիա, ցանկացած նկար ու ցանկացած գրառում։

"Ոչ բարոյական եմ համարում իր վիշտը թողած, Աննա Հակոբյանի ու նրա կազմած ջոկատի սահման գնալը քննադատող մոր, մայրերի կամ ցանկացածի արարքը"

Դուք իրական կյանքում ոչմեկ եք ու հնարավորություն չունեք էլ մարդ դառնալու և դիմացինին հարգելու կամ դիմացինի արարքը գնահատելու։ Այսօր ինձ համար տարբերություն չկա, թե ովքեր են սահմանին, ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ-ականներ, կին, թե տղամարդ։ Այսօր նրանք բոլորը ինձ համար հերոսներ են։ Կարևոր չէ թե գնացել են կարտոֆիլ մաքրելու, երգելու թե զենք բռնելու։ Բոլորի կյանքին է վտանգ սպառնում և սա որդեկորույս մայրը հասկանալով հանդերձ պիտի լռի ու աղոթի, որ մնացածը գոնե ողջ հետ վերադառնան։

"Ոչ բարոյական եմ համարում իր վիշտը թողած, Աննա Հակոբյանի ու նրա կազմած ջոկատի սահման գնալը քննադատող մոր, մայրերի կամ ցանկացածի արարքը"

Որ տիկին Աննան էլ իր ջոկատով հետ վերադառնա ու միասնական բոլորս բուժենք մեր վիրավոր հայրենիքի ամեն մի վերքը։ Սեփական ուղեղի բացակայությունը պատահական չէ, որ նշել եմ։ հավաստի ինֆորմացիա ունեմ, որ զոհված հերոսների թաղման արարողություններին մասնակցող ԲՀԿ պատգամավորները վերջում մոտենում են զոհվածի ծնողներին և գոտեպնդող խոսքերից հետո ասում, որ Նիկոլն է այս ամենի մեղավորը, որ ձեր տղան հիմա ձեզ հետ չի, որ Նիկոլն է մեղավոր քանի որ Պուտինին չի դիմում։

"Ոչ բարոյական եմ համարում իր վիշտը թողած, Աննա Հակոբյանի ու նրա կազմած ջոկատի սահման գնալը քննադատող մոր, մայրերի կամ ցանկացածի արարքը"

Ասածներս կհաստատեն բոլորը ովքեր ներկա են գտնվել այդ ազգի դավաճանների բարբաջանքներին։ Հուսով եմ, որ ամեն մեկդ կունենաք ձեր սեփական ուղեղը ու վնասված սպերմատոզոիդի կիսազարգացման հետևանքով լույս աշխարհ ԸՆԿԱԾ ու հետո Ծառուկյանի ու մնացած դավաճանների բաժանած կաշառքներով բախտի քմահաճույքով պատգամավոր դարձած կույտին իրենց տեղը ցույց կտաք, որ էլ երբեք ձեր որդիների անունը ռիսկ չանեն անգամ արտաբերել ու սարքել քաղաքական դիվիդենտներ շահելու թեմա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: