«Ծնունդդ շնորհավոր, ախպերս…» Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է: Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն իր սոցհարթակում այդ առիթով հրապարակել է իր և Ս. Միքայելյանի համատեղ լուսանկարը՝ գրելով. «Ծնունդդ շնորհավոր, ախպերս»:

"Ծնունդդ շնորհավոր, ախպերս..." Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Հիշեցնենք, որ Ս. Միքայելյանն ակտիվորեն մասնակցել է արցախյան առաջին և ներկայումս ընթացող ազատամարտերին: Նա շաբաթներ առաջ վիրավորում է ստացել ոտքերի և մեջքային հատվածում ու շարունակում է բուժում ընդունել:

"Ծնունդդ շնորհավոր, ախպերս..." Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Ս. Միքայելյանը Հրազդանից է: Դպրոցական ուսումնառությունից ծառայել է բանակում: Դրանից հետո աշխատել է ռուսաստանյան մի շարք քաղաքների շինարարական կազմակերպություններում, ապա նաև՝ Հրազդանի ավտոձեռնարկությունում:

"Ծնունդդ շնորհավոր, ախպերս..." Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Ութսունութական թվականներին կազմավորել է «Սասուն» կամավորական ջոկատը, հրազդանցի կամավորների հետ միասին կազմակերպել Շամխորի շրջանի գյուղերի հայերի անվտանգ տարհանումը:

"Ծնունդդ շնորհավոր, ախպերս..." Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Արցախյան ազատամարտին ակտիվորեն մասնակցելուց հետո նա նախ սովորել է Չարենցավանի համալսարանում, ապա՝ Գյուղատնտեսական ակադեմիայում: Հետո ընտրվում է Հրազդանի քաղաքապետ, ապա նաև՝ պատգամավոր:

"Ծնունդդ շնորհավոր, ախպերս..." Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Ս. Միքայելյանը երեք զավակ ունի, թոռնիկներ: Նրա տղան այժմ Հրազդանի քաղաքապետն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: