Բժիշկները վիրավոր զինվորին Ստեփանակերտից տեղափոխում են երգելով

Հայ բժիշկներն անհուն նվիրումի աներևակայելի օրինակ են ցուցաբերում այս օրերին: Բժիշկների քաջագորրծությունների, հերոսական դրվագների մասին այս օրերին բազմաթիվ պատմություններ հրապարակվեցին:

Բժիշկները վիրավոր զինվորին Ստեփանակերտից տեղափոխում են երգելով

Տարածվել է մի անօրինակ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է բժշկական անձնակազմը վիրավոր զինվորին Ստեփանակերտից տեղափոխում: Տեսանյութն արտասովոր ու գեղեցիկ է նրանով, որ բժիշկը տեղափոխելու ժամանակ երգում է:

Բժիշկները վիրավոր զինվորին Ստեփանակերտից տեղափոխում են երգելով

Տեսանյութը հանրայնացրել է Անահիտ Պողոսյանը: Նա զուգահեռ նաև որոշ տեղեկություններ է ներկայացրել շտապ օգնության անձնակազմի անդամների մասին՝ տեղադրելով տեսանյութին կից:

Նա գրել է. «Մեր Բժիշկ — հերոս ընկեր Արամ Գրիգորյանն ա, Քրիստինա Մարտիրոսյանը և Սենո Եսայանը. շտապ օգնությունով վիրավոր զինվոր են տեղափոխում Ստեփանակերտից` համ էլ երգում։ Հաղթելու ենք, որովհետև սենց երիտասարդություն ունենք»:

Բժիշկները վիրավոր զինվորին Ստեփանակերտից տեղափոխում են երգելով

 

 

 

 

Շտապ օգնության բժիշկը կատարում է հայտնի ու սիրված «Հայրենիք» հայրենասիրական երգը, որը յուրօրինակ աղոթք է օտարության, պանդխտության մեջ ապրող հայի շուրթերից՝ ուղղված իր թալանված ու ավերված սիրելի հայրենիքին:

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: