Այսօր Հաբեթի Ասատրյանի հիշատակի օրն է

Այսօր Արամ Հաբեթի Ասատրյանի հիշատակի օրն է։ Ինսունականների վերջին իսկական բում էր Արամի հայտնվելը։ Երբ քայքայված երկրում առաջին անգամ էր ուրախ, վեցութային երաժշտություն հնչում ու տարածում գտնում։

Այսօր Հաբեթի Ասատրյանի հիշատակի օրն է

Բոլորը կասետներ էին շտապում գնել ու լսել «ՀԱՅ ԵՍ ԴՈՒ, ՀԱՅ ԵՄ ԵՍ» հայտնի հիթը։ Էսպիսին էր մթնոլորտը, մարդիկ ուզում էին ուրախ երգեր։ Ասատրյանին ճանաչեցին որպես գուսան, ով ինքն էր հեղինակում իր երգերը։ Նրա մահը շատ անժամանակ էր։ Երիտասարդ էր դեռ ու շատ երգեր դեռ կարող էր ներկայացնել։

Այսօր Հաբեթի Ասատրյանի հիշատակի օրն է

Ասատրյանների ընտանիքում երգելը օրինաչափություն է։ Տղաները Արամի ու նույնիսկ թոռները սիրով շարունակեցին նրա ուղին, բացարձակորեն հետևելով Արամի թողած ոճին, ոչ մի գրամ չշեղվելով այդ ժանրից։ Ասատրյանի երգերը մինչև հիմա ակտուալ են ու լսվում են։

Այսօր Հաբեթի Ասատրյանի հիշատակի օրն է

Նա եզակի կատարողներից է, ով ընդունվել էր բոլորի կողմից ու հարգանք էր վայելում նույնիսկ նրանց կողմից, ովքեր այդքան էլ չէին սիրում նրա կատարումները։

Понравилась статья? Поделиться с друзьями: