«Նկարում Տիգրանն է. հոկտեմբերի 7֊ին դարձավ 20 տարեկան…»

Երաժիշտ Լիլիթ Բլեյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նկարում Տիգրանն է։ Հոկտեմբերի 7֊ին դարձավ 20 տարեկան։ Տիգրանի մայրիկն իմ աղջկա դայակն էր տարիներ առաջ, ու մենք շատ արագ ընկերացանք։ Մեր երեխեքը միասին մեծացան, իսկ մեր պստիկ Տիգրանը հանկարծ էնքան մեծացավ, որ գնաց ծառայության, հունվարին պիտի վերադառնար։

"Նկարում Տիգրանն է. հոկտեմբերի 7֊ին դարձավ 20 տարեկան..."

Հոկտեմբերի ութին` իր ու իր մայրիկի ծննդյան հաջորդ օրը, մենք ստացանք աշխարհի ամենատխուր լուրը։ Էդ օրը ես հասկացա, որ էս կյանքից բան չեմ հասկանում։ Էս պստիկ Տիգրանը էն անսահման սարերում մեր խաղաղությունն էր հսկում։ Ես գիտեի, թե մենք ենք երեխեքի պահապանները։ Ոչ մի բան էլ չգիտեի, ուրեմն։ Էդպես։

"Նկարում Տիգրանն է. հոկտեմբերի 7֊ին դարձավ 20 տարեկան..."

Այս կիրակի` նոյեմբերի ութին, մի համերգի ենք մասնակցելու, որի նպատակը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին աջակցելն է (ժ. 12:00, Սբ. Աննա/Սբ. Կաթողիկե եկեղեցիներին հարող տարածքում)։

"Նկարում Տիգրանն է. հոկտեմբերի 7֊ին դարձավ 20 տարեկան..."

Երգելը հիմա իհարկե շատ դժվար է, հիմա դե շնչելն է դժվար, էլ ուր մնաց` երգելը, բայց պիտի անպայման հենց այս հիմնադրամին օգնենք, մենք` թիկունքում, այս հիմնադրամի միջոցով կարող ենք փոխանցել մեր անսահման երախտագիտությունը զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, որոնց բաժին հասավ ամենածանրը, ու որոնց համար մենք այլևս միշտ պատասխանատու ենք։

"Նկարում Տիգրանն է. հոկտեմբերի 7֊ին դարձավ 20 տարեկան..."

Մեր ելույթը կուզեմ նվիրել մեր պայծառ, բարի, սիրելի Տիգրանի լուսավոր հիշատակին։ Անվերջ շնորհակալությամբ։ Քո պստիկ քույրիկին քո փոխարեն ամբողջ կյանքում գրկելու ենք ու ժպիտ ապահովենք։

"Նկարում Տիգրանն է. հոկտեմբերի 7֊ին դարձավ 20 տարեկան..."

Հ.Գ. Մի տարի առաջ` էլի նոյեմբերի ութին, համերգ ունեինք Գաֆեսճյան կենտրոնում։ Խաղաղության ու անսահման երջանկության համերգ էր, բայց մենք էդ մասին չգիտեինք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: