Հայրենիքին արժանի զինվոր․․․ դու հավերժ կմնաս հայրենիքի ՀԵՐՈՍ

Զոհված Ռազմիկ Մկրտչյանի քույրը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի օրում փոխվեց ամեն ինչ, մի օրում ուրախությունս վերածվեց տխրության, անհետացան բոլոր երազանքներս, միակ երազանքս դարձավ այն, որ խաղաղություն լինի, որ վերջանա պատերազմը չիմանալով, որ վերջանալուց հետո էլ մնալու եմ կիսատ, որովհետև այն տարավ ինձնից իմ ամենաթանկին, իմ մի մասնիկին, իմ հարազատ հոգուն…

Հայրենիքին արժանի զինվոր․․․   դու հավերժ կմնաս հայրենիքի  ՀԵՐՈՍ

Ցավս աննկարագրելի է… արցունքները խեղդում են, երբ գիտակցում եմ, որ այլևս քեզ չեմ տեսնելու, ձայնդ չեմ լսելու, քեզ չեմ գրկելու… ամբողջ կյանքում կարոտը սրտումս ապրելու եմ, էս աշխարհում իմ աշխարհը կորցրած…

Ինչքան անկատար երազանքներ ու նպատակներ թողեցիր, դեռ շատ երկար ճանապարհ ունեինք միասին անցնելու, բայց դու թողեցիր մեզ ճանապարհի կեսին մենակ կոտրված սրտով ու թաց աչքերով, թողեցիր դատարկություն, որը երբեք ոչ ոք չի կարող լրացնել…
Զինվորի պարտքդ վաղուց էիր տվել, բայց որոշեցիր բոլորիս խաբելով գնալ կամավոր, գնացիր խոստանալով, որ հետ ես գալու, բայց արի ու տես թողեցիր մեզ քեզ սպասելով։ Կյանքում առաջին անգամ խոստումդ չպահեցիր…

Հայրենիքին արժանի զինվոր․․․   դու հավերժ կմնաս հայրենիքի  ՀԵՐՈՍ

Մանկուց ուզում էիր հայրենիքիդ համար արժանի զինվոր լինել, ցավոք հավերժ զինվոր մնացիր…
Ու հիմա անկախ նրանից ինչպես կավարտվի պատերազը, միևնույն է ես պարտված եմ, որովհետև ոչինչ ու ոչ ոք չի կարող հետ տալ ինձ քո չապրած կյանքը…ախր դու կյանքը շատ էիր սիրում, ախր կյանքն էլ քեզ էր սիրում… ինչի՞ կիսատ թողեցիր… ախր քո կյանքի հետ մեզ էլ կիսատ թողեցիր…

Իմ սրտի կես առանց քեզ մեր տունը դատարկ է… առանց քեզ կյանքը կորցրել է իր գույները… առանց քեզ ապրելը շատ դժվար է… անհնար է համակերպվել… ախր ես չեմ ուզում, որ ծիծաղդ բացակայի իմ կյանքից… ախր ես ուզում եմ քեզ ամուր գրկել կարոտս առնել…

Հայրենիքին արժանի զինվոր․․․   դու հավերժ կմնաս հայրենիքի  ՀԵՐՈՍ

Իմ ամենահարազատ ես առանց քեզ ապրում եմ առանց արևի… խոստանում եմ քեզ հավերժ պահելու եմ իմ հուշերում, դու հավերժ ապրելու ես իմ կոտրված սրտում իմ լույս, իմ Ռազ

Понравилась статья? Поделиться с друзьями: