«Մինչև որոշների չես սեղմում, մտածում են, թե երկրագունդը տափակ է»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Էս պատե րազմը երկրաշարժի նման ցնցեց իմ /միգուցե նաև այլոց մոտ/ բոլոր նախկին հարաբերությունները նաև որոշ միջազգային գործընկերների հետ, որոնց հետ լավ թե վատ բարևբարլուս կար, ոմանց հետ՝ նույնիսկ մտերմություն։

Ադրբեջանցիներ։ Չեմ ստի, որքան էլ 2000-ականներից ադրբեջանցի փորձագետների հետ հարաբերվել ենք տարբեր փակ ու բաց քննարկումներում, ֆորումներում, երբեք նրանց ինձ ընկեր չեմ համարել․ իմ ներսում այդ դիստանցիան գենետիկ դրված է եղել /հայրս էլ այդպիսին էր/ ու երբեք մոտ չեմ թողել։ Ինձ համար էական է եղել, որ նրանք այն ժամանակ գոնե խաղաղ կարգավորման օգտին էին հանդես գալիս ու մեզ դա ձեռնտու էր՝ պատե րազմը կանխելու, հետաձգելու համար։ Պատե րազմի առաջին իսկ օրերին հայ-վրացական թեժ բանավե ճում, որտեղ անհնար էր էմոցիաներ զսպել ու չհայհոյել այս սարսափազդու ոճիրի համար, Ալիևից Լոնդոն փախած ադրբեջանցիներից մեկը վերջում ասեց՝ Ստյոպա ես ձեզ չեմ ճանաչում, դուք անճանաչելի եք դարձել /իմ ագր եսիան ու կատա ղությունը վայելելուց հետո/․․․ Ասացի՝ չեմ էլ ուզում, որ այլևս ճանաչեք։ Դե, ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ ուղղակի ոչնչացման բանավե ճեր են ընթանում։

«Մինչև որոշների չես սեղմում, մտածում են, թե երկրագունդը տափակ է»․ Ստյոպա Սաֆարյան

 

Վրացիներ։ Նույնը վրացի փորձագետների հետ, երբ սկսեցին հիմար արդարացումներ բերել, թե բա մենք ցամաքով ոչ մեկի չենք թողնում ռազ մական բեռներ տեղափոխել, իսկ այ օդով չեն կարող Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեր միջազգային պայմանավորվածությունները խախտել։ Ես ու Ստեփան Գրիգորյանն ուղղակի ծե փեցինք պատերով Վրաստանի նախկին ՊՆախարարին էլ, վրաց այլ փորձագետի էլ։ Ու այս ընթացքում լիքը այլ վրաց փորձագետների մոտ քննարկումներում հասկացան, թե որքան բան է փոխում պատե րազմը մեր կյանքում ու հարաբերություններն այլևս նախկինը չեն լինի։ Մի քանի այլ մանրամասներ կան Վրաստանի ԱԳՆ-ի հետ կապված, չեմ կարող պատմել, ուղղակի՝ ասացի, ինչ ճաշ եփել եք, ինքներդ կերեք։ Ոչ մի խոսք, ոչ մի ստատուս չի էլ լինելու․․․

«Մինչև որոշների չես սեղմում, մտածում են, թե երկրագունդը տափակ է»․ Ստյոպա Սաֆարյան

 

Ուկրաինացիներ։ Ֆինալը երեկ էր, երբ Զելենսկին թվիթերում հրապարակեց իր ցա վակցությունը Ավստրայի տե ռակտի հետ կապված, ու Վիեննայում նրա դեսպանը, որի ընտանիքի հետ լավ հարաբերություններ էին հաստատվել, կիսեց դա։ Չէի կարող զսպել զայրույթս, որ կարող է «քաղաքակրթության ծառա» երևալու համար ցա վակցել ավստրաիցիներին, իսկ Արցախում հազարավոր զո հերի կապակցությամբ բառ էլ չասել։ Իմ ու Սաշայի բանավեճն ուղղակի վերածվեց հայ-ուկրաինական բոլոլայի ու մի բան եմ ասել՝ եթե կգտնեն Ուկրաինայում մի ինստիտուտ, որն ավելի շատ է խոսել Հայաստանի մասին, քան իմ ղեկավարած Ինստիտուտն Ուկրաինայի մասին, թող իմ առջև դնեն։ Ու եթե մենք ուզում էինք, որ անցյալի արա տավոր շրջանից դուրս գան ու գոնե չեզոքություն պահպանեն մեր կոն ֆլիկտում, մենք էլ իրենց, այժմ ես խորունկ մտահոգված ունեմ իրենց կոն ֆլիկտի համար ու ընդամենը։ Ու բարի ճանապարհ մաղթեցի բոլորին՝ շարունակելու այս ամենը․․

«Մինչև որոշների չես սեղմում, մտածում են, թե երկրագունդը տափակ է»․ Ստյոպա Սաֆարյան

Հրեաներ․ Շատ կարևոր հրեաներ կան ֆեյսի ու թվիթերի ընկերների մեջ․ միմյանց հետևում ենք, քանի որ բոլորս Մյունխենյան ցանցի մեջ ենք։ Քանի շաբաթ է՝ Իսրայելի այ լանդակություններին վերաբերող նյութեր եմ տեղադրում, փափագելով, որ կգան ու կհարցնեն՝ ինչ ես անում, ու ես պատասխանեմ, թե ինչու եմ անում․․․ Չկան։ Լռում են։ Կուզեմ հավատալ, որ ամաչում են։ Ու այնքան եմ սպասում, որ կրկին բոլորով հավաքվենք․․․

Գերմանացիներ, սերբեր։ Շնորհակալ եմ, որովհետև այս օրերին միասին շատ մեծ գործ ենք անում։ Շատ կարևոր։ Օգնում են, որ լիքը կարևոր բաներ շատ առանցքային տեղեր հասնեն։ Այս պահին էլ դրա վրա ենք։

Ֆրանսիացիներ։ Կծելու ընկերներ եղել են, այդպիսին էլ մնացել են։ Ինչպես լայն ժպիտով ծանոթացան 2011-ին Մյունխենում, այդպես էլ կան։

«Մինչև որոշների չես սեղմում, մտածում են, թե երկրագունդը տափակ է»․ Ստյոպա Սաֆարյան

Ռուսներ։ Գոնե այն շրջանակը, ում հետ միշտ լավ ենք եղել, իրեն շատ լավ է պահում մեր պատե րազմի հետ կապված։

Լեհեր։ Առաջինը նախկին բարձրաստիճան լեհ ընկերս է ուղարկել Սիրիայից տե ռորիստներ տեղափոխելու ինֆոն։ Չնչին բացառություններով, լավն են։

Էլի շատերը կան, բայց այսքանով ամփոփեմ։ Չէ, իմ «բազմաազիմուտ» կոնցեպտը փոփոխություն չի կրել։ Ուղղակի հասկացա, որ մինչև որոշների չես սեղմում, մտածում են, թե երկրագունդը տափակ է։ Ու ինչ-որ չափով տեսնում ես, որ արդեն զգուշանում են որ լիքը բան կիկորցնեն կամ կորցնում են»։

Понравилась статья? Поделиться с друзьями: