Ինչպե՞ս են հանգստանում Արցախում բժիշկները

Արցախում ամենօրյա հերոսություններ սխրանքներ են գործում ոչ միայն զինծառայողներն ու կամավորները, այլ նաև բժիշկները: Ընթացող պшտերզшմը յուրօրինակ և ցավոտ փորձություն է բժիշկների համար, քանի որ այն աննկարագրելի և երբևէ տեղի չունեցած պшտերшզմ է:

Ինչպե՞ս են հանգստանում Արցախում բժիշկները

Այս մասին են խոսում նա ականատեսների վկայությունները: Արցախում մեր բժիշկները սեպտեմբերի վերջից անմիջապես կազմակերպվել են՝ անցնելով հատուկ աշխատանքային գրաֆիկի: Նրանց շարքերը համալրել են բազմաթիվ բժիշկներ Հայաստանից ու սփյուռքից:

Ինչպե՞ս են հանգստանում Արցախում բժիշկները

Բժիշկների գերլարված ու գերծանրաբեռնված գրաֆիկի մասին միայն պատկերացնել կարելի է, քանի որ նրանք տքնաջան գործում են օր ու գիշեր: Հանգստյան շատ կարճ ժամանակահատվածը, որ նրանք ունենում են, փորձում են անցկացնել լիցքաթափվելով:

Ինչպե՞ս են հանգստանում Արցախում բժիշկները

Լինում են դեպքեր, երբ նրանք քնում են պարզապես միջանցքներում դրված նստարաններին, ինչպես արել է Ստեփանակերտի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Դավթյանը: Այս լուսավոր մարդն ու հրաշալի մասնագետն արդեն ամսից ավել է, ինչ փրկում է մեր հերոս տղաների կյանքը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: