«Ես հավատում եմ Ձեզ և Ձեր հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր.» Ուկրաինայի դեսպան

Ուկրաինայի դեսպան Ալեքսանդ Բոժկոն ոգեշունչ խոսքով դիմել է հայ ժողովրդին՝ իր ցավն ու վիշտը հայտնելով այն առիթով, որ ուկրաինական ղեկավարությունն անհասկանալի և դատապարտելի դիրքորոշում որդեգրել հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում:

"Ես հավատում եմ Ձեզ և Ձեր   հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր." Ուկրաինայի դեսպան

Դեսպանն իր հիացմունքն է հայտնել հայերի քաջարիության ու տոկունության համար, իր վստահությունն է հայտնել այս պայքարում հայկական հաղթանակի առիթով՝ միաժամանակ նշելով, որ ինքը ամաչում է ուկրաինական խեղաթյուրված ու ճշմարտությունից հեռու գնահատականներ հնչեցնելու համար:

"Ես հավատում եմ Ձեզ և Ձեր   հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր." Ուկրաինայի դեսպան

Դեսպանը նշում է, որ ուկրաինական կողմը հաշվի չի առնում հայկական կողմի արդարացի գոյապայքարի նրբությունները: Նա ափսոսանք է հայտնել, որ որոշ վայ-փորձագետներ կանխակալ ու ադրբեջանական քարոզչությանը համահունչ տեղեկություններ են ներկայացնում:

"Ես հավատում եմ Ձեզ և Ձեր   հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր." Ուկրաինայի դեսպան

Սարսափելով այն մտքից, թե ինչ կարող է լինել, եթե ադրբեջանական կողմը կարողանա իրականացնել իր ծրագրերը՝ Ալ. Բոժկոն հավատով լի է, որ հայերի ուժն ու զգոնությունը, իմաստությունը և տաղանդը հաղթահարելու է այս մեծ դժվարությունը:

"Ես հավատում եմ Ձեզ և Ձեր   հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր." Ուկրաինայի դեսպան

Դեսպանն անթույլատրելի է համարում հայ ժողովրդի մեջ յաս օրերին կասկածի տարրեր սերմանելը: Նա ապավինում է հայ ժողովրդի ողջախոհությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: