«Սյունիք, դիրքեր։ Բարձրադիր, սահմանամերձ մի կետ…» Լիկա Թումանյանի ուշագրավ հրապարակումը

Լրագրող Լիկա Թումանյանն իր գործընեկոր Աբրահամ Գասպարյանի հետ եղել է Սյունիքի բարձրադիր վայրերից մեկի դիրքերում: Այստեղ նա առիթ է ունեցել հետևել հակառակորդի դիրքերին, նրանց շարժին:

"Սյունիք, դիրքեր։  Բարձրադիր, սահմանամերձ մի կետ..." Լիկա Թումանյանի ուշագրավ հրապարակումը

Դրանից հետո լրագրողն իր մտորումներն ու զգացողությունները հանրայնացրել է համացանցում՝ կցելով կադրեր նկագարված պահից: Լիկա Թումանյանը գրել է հետևյալը.

"Սյունիք, դիրքեր։  Բարձրադիր, սահմանամերձ մի կետ..." Լիկա Թումանյանի ուշագրավ հրապարակումը

«Սյունիք, դիրքեր։ Բարձրադիր, սահմանամերձ մի կետ (չեմ ասի որտեղ, միայն էն, որ այստեղ ձյուն է), որտեղ հեռադիտակով դու նայում ես թուրքերին, դիմացից էլ նրանք են քեզ նայում։

"Սյունիք, դիրքեր։  Բարձրադիր, սահմանամերձ մի կետ..." Լիկա Թումանյանի ուշագրավ հրապարակումը

Թշնшմիդ։ Դիմացդ։ Որ բարձր գոռայի, կլսեին։ Հասկացա, թե ինչ են զգում մեր տղերքը մարտից առաջ։ Ձեռքերդ քոր են գալիս մի քար շպրտես գլխին:

"Սյունիք, դիրքեր։  Բարձրադիր, սահմանամերձ մի կետ..." Լիկա Թումանյանի ուշագրավ հրապարակումը

Տենց իրար նայեցինք, մտքիս եկած անեծքները ուղղեցի դիմացի սարին, դիրքի տղերքին էլ՝ անփորձանք ծառայություն։ Արծվի պես ուշադիր հսկում են տարածքը, որ ոչ մի կենդանի աննկատ չանցնի։ Բարի ծառայություն, տղերք, դեռ կհանդիպենք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: