Գնդապետ Աիդա Սերոբյանն է․ կռվի առաջին իսկ օրից Արցախում է

Շարունակում ենք ներկայացնել կին-հերոս կանանց, որոնք առաջին օրից են մեկնել գիծ։ Ի դեպ շատ են այդ կանայք։ ՈՒԱԶ մակնիշի մեքենայի ղեկին Աիդա Սերոբյանն է, ով գնդապետ է, Արցախի կռվին մասնակցած կանանց հասարակական կազմակերպության տնօրենն է։

Գնդապետ Աիդա Սերոբյանն է․ կռվի առաջին իսկ օրից Արցախում է

Տարբերությունները նախորդ կռվի ու այս, տիկին Աիդայի համար ակներև են, քանզի այն ժամանակ այս չարաբաստիկային ԱԹՍ-ները չկային, բայց իհարկե Աիդա Սերոբյանը դա ընկճվելու առիթ չի համարում, քանզի նույնիսկ այդ դեպքում հաղթությունը մերն է լինելու։ Տիկին Աիդայի համար չկա սեռային հարց, երբ խոսքը պաշտպանությանն է վերաբերում երկրի։

Գնդապետ Աիդա Սերոբյանն է․ կռվի առաջին իսկ օրից Արցախում է

Տիկին Աիդան ամսի 27ին եկել է ու միացել։ Հիմա կրկին Երևան էր եկել, բայց հանձնարարությամբ՝ բերել շտապ օգնության մեքենա։ Ինքն էլ վարելով եկել էր։

Գնդապետ Աիդա Սերոբյանն է․ կռվի առաջին իսկ օրից Արցախում է

Եթե զենք կարող ես վերցնել, ի՞նչ կապ ունի քանի տարեկան ես, կամ որ սեռից ես։ Բոլորս էլ պետք է ի պատրաստ լինենք պայքարի։

Понравилась статья? Поделиться с друзьями: