Անչափ հուզիչ պրեմիերա՝ Օքսի Ավդալյանից․ «Չպակասեք տղերք»

Հրաշք երգչուհի Օքսի Ավդալյանը հուզառատ պրեմիերա է ներկայացրել՝ «Չպակասեք տղերք»։ Օքսին նաև մանրամասներ է հայտնել․ «Ուզում եմ պատմել ձեզ երգի ստեղծման նախապատմությունը։ Պատե րազմի երկրորդ օրն էր և մենք բազում նամակներ էինք ստանում զի նվորներից՝ երգի խնդրանքով, որը պետք է լիներ նրանց ոգեշնչումը մար տի դաշտում։ Սյուզի Ավդալյանի հետ զրույցի ընթացքում էլ հենց ծնվեց երգի տեքստը, ակամայից երգեցի կրկներգը…

Անչափ հուզիչ պրեմիերա՝ Օքսի Ավդալյանից․ «Չպակասեք տղերք»

Շտապեցինք զանգահարել իմ երաժշտական պրոդյուսեր Գևորգ Հովհաննիսյանին, ով սկսեց աշխատել երգի ստեղծման շուրջ օրերով՝ ամեն օրվա հետ մեր ապրումներն ու հույզերը կրկնապատկվում էին՝ թե՛ հպարտություն, թե՛ ցա վ… Երգը պատրաստ էր և նրա մեջ մի ամբողջ հայ ժողովրդի ապրում ու հույզ էր խտացել։

Անչափ հուզիչ պրեմիերա՝ Օքսի Ավդալյանից․ «Չպակասեք տղերք»

Այս ամենին յուրօրինակ լուծում հաղորդեց մեր լավ ընկեր, ամենատաղանդավոր Էդուարդ Մանեցյանը՝ հոլովակի մոնտաժի վրա շատ մեծ և բարդ աշխատանք տանելով։ Իսկ հոլովակը նկարահանեց շատ տաղանդավոր Արմեն Ահարոնյանը։

Անչափ հուզիչ պրեմիերա՝ Օքսի Ավդալյանից․ «Չպակասեք տղերք»

Օդային նկարահանման համար շնորհակալություն Գև Ալեքսանյանին։ Արդյունքում ստացանք այն, ինչ հիմա տեսնում եք։ Լիահույս ենք, որ երգը կդառնա մեր բոլոր զի նվորների պայքարելու և անպայման հետ գալու հույսը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: