«Անհաջող է ձևակերպել, բայց իրականում սա է ասվել»»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Քանի որ մի քանի ընկեր ու հայրենակից հարցրել են ու այդ հարցը կա, այստեղ էլ պատասխանեմ։ Ինչն է Ալիևի ասածը. տվեք ամբողջը’ ոչ միայն 7 շրջանները, այլ ամբողջ Արցախը։ Սա ասում է 2013թ.ից, Կազանի առաջարկները մերժելու պահից։ Այն ժամանակ սեթևեթել է, թե կողմ կլինի «Արցախ-5 շրջան» տարածքում ռուս խաղաղապահներին, եթե Ռուսաստանն օգնի հետաձգել Արցախի հարցը անորոշ ապագա։

«Անհաջող է ձևակերպել, բայց իրականում սա է ասվել»»․ Ստյոպա Սաֆարյան

Ռուսաստանը համաձայնել է այս տարբերակին, Սերժ Սարգսյանը չի համաձայնել (Լուկաշենկոն բացահայտեց), քանի որ Արցախի կարգավիճակը հետաձգվում էր։ 2016թ. ապրիլյանը նախազգուշացում էր, թե խելքներդ գլուխներդ հավաքեք, զենքով կվերցնենք։ Ռուսաստանը կանգնեցրեց պատե րազմի շարունակությունը’ կողմերը համաձայնեցին բանակցություններին, Ռուսաստանն էլ խոստացավ համոզել համառող կողմին։ Սերժ Սարգսյանի վրա ճն շումները մեծացան։ 2018-ին նա հեռացավ հեղափոխության ճնշման տակ։

«Անհաջող է ձևակերպել, բայց իրականում սա է ասվել»»․ Ստյոպա Սաֆարյան

Փաշինյանը փորձեց պարզել, թե Ադրբեջանը փոխզիջումների տակ ինչ է հասկանում, ինչ է պատրաստ զիջել, եթե հայկական կողմից ակնկալվում է զիջում։ Ադրբեջանը պատասխանեց՝ ամբողջը, տարածքներից դուրս գալու ժամանակացույց ու դա ասում է մինչև երեկ։ Ռուսները միամտաբար հավատում էին, թե Ադրբեջանն այդքանով հանդերձ համաձայն կլինի ռուս խաղաղապահներին ու Ալիևն հորդորեցին համբերել (տեսեք 2018-ի որոշ ուղերձներ Ալիևն ու Ալիևի վերջին բացահայտումը, որ իրեն հույսով են արել)։ Ալիևը երեկ հայտարարեց, որ իր տարածքում խաղաղապահ պետք չէ, ուզում է ամբողջը։ Փաշինյանը մինչ այդ հայտարարել է, որ եթե Ադրբեջանն ու այլոք համաձայնեն, Հայաստանի համար էլ կարող է կոմպրոմիսային լինել ռուս խաղաղապահը, մանավանդ որ Ստեփանակերտը որոշեց այդպիսի նամակ գրել Ռուսաստանին։

«Անհաջող է ձևակերպել, բայց իրականում սա է ասվել»»․ Ստյոպա Սաֆարյան

Ալիևը երեկ կեսգիշերին մերժեց որեւէ տեսակի խաղաղապահ, ու հայտարարեց ամբողջը վերցնելու իր վճռականության մասին։ Փաշինյանն այսօր վերահաստատել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ցա վոտ տարածքային փոխզիջումների (ու դա արել և խոստացել են բոլոր նախկին նախագահներն անխտիր), բայց ոչ կապի տուլյացիային։ Կարող ենք ասել, որ անհաջող է ձևակերպել, բայց իրականում սա է ասվել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: