«Ալիևն Էրդողանից այսօր էլ չկանգնելու ազդանշան է ստացել»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Հր ադա դար չկարողացավ հաստատել տարածաշրջանում համեմատաբար ամենամեծ լծակներն ունեցող Ռուսաստանը, ում ազդեցությունն ավելի շատ մեծ է ոչ թե հար ձակվող, /Թուրքիա-Ադրբեջան/ այլ պաշտպանվող՝ Արցախ-Հայաստան կողմի վրա․․․ Հր ադա դար չկարողացավ հաստատել տարածաշրջանում ամենաքիչ լծակներն ունեցող Ֆրանսիան․․․ Այժմ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերել տարածաշրջանում Ռուսաստանից քիչ ու Ֆրանսիայից շատ լծակներ ունեցող ԱՄՆ-ը, որի ազդեցությունն էլ ընդունված է մեծ համարել ագ րեսորի վրա․ տա՛ Աստված։ Եթե դա լիներ 90-ականների ԱՄՆ-ը, որի վերահսկողության տակ էր 90-ականների Թուրքիան, Ադրբեջանը, ապա միգուցե հավատայի, որ այս մի փորձը հաջողություն կունենա։ Բայց հենց այս օրերին Էրդողանն է մատ թափ տալիս Թրամփի վրա, ոչ թե հակառակը, իսկ դա Բաքվին ուղղված մի յուրօրինակ ուղերձ է՝ չկանգնելու։

«Ալիևն Էրդողանից այսօր էլ չկանգնելու ազդանշան է ստացել»․ Ստյոպա Սաֆարյան

Ու թշ նամին չկանգնեց հենց այն ժամերին, երբ հր ադա դարի հայտարարության վրա ստորագրությունները դեռևս չչորացած հրապարակվեց․․․ Բայց Մինսկի տրոյկայի բոլոր երկրների մոտ իրավիճակի վրա ազդելու առումով այս ամբողջ օբյետիվ սահմանափակումներից զատ առկա է նաև մի վտ անգավոր ու դավ ադիր լռություն, ինչի մասին մատնում է վերջին շաբաթվա մեջ թշ նամու վարքագիծն ու ներ խու ժման երթուղին հատկապես հարավ-արևելքից․․․ Ասես թշ նամին շատ մտածված հիմնականում քայլելիս լինի 1993-94թթ․ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի երթուղով, որով իրենն էին համարվել Ֆիզուլու, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի շրջանները, ու մենք անցյալում դա չէինք էլ վիճարկել ու չեզոքացրել, ու դա այս պատե րազմի ամենամա հացու զե նքն է՝ թղթի տեսքով, որը մեր արյան թղթերից մեկն է դարձել։

«Ալիևն Էրդողանից այսօր էլ չկանգնելու ազդանշան է ստացել»․ Ստյոպա Սաֆարյան

Ասես՝ այս ամենից զատ մի լռելյայն պայմանավորվածություն ու կոնսենսուս էլ կա աշխարհի մեծերի ու Ադրբեջանի միջև։ Շաբաթներ ու օրեր առաջ էլ եմ գրել, հիմա էլ կրկնում եմ՝ եթե բոլորը շատ, անսահման շատ ուզենային, ապա սան կցիաներով, Արցախի ճանաչումով կկտրեին պատե րազմի պորտալարը։ Արցախի ճանաչումը նշանակելու էր ու է, որ աշխարհն այլևս Ալիևին զրկում է պատե րազմի տեղեկանքից, ակա նազեր ծում է Արցախի տակ դրված ՄԱԿ-ի ԱԽ այդ 4 բանաձևերը՝ որպես ռու մբ, հայտարարում, որ նրա ներ խու ժումն այդ տարածք համարում է ագր եսիա, իսկ դրան էլ չենթարկվելու դեպքում պատ ժամիջոցների գնում երկու չենթարկվող հան ցագործ պետությունների դեմ․․․ Դե եթե սա չի արվել, որոնք պատե րազմի դուռը փակելու ամենատեսանելի քայլերն են, ինչպես հավատալ, որ շատ են ուզում ագ րեսիան ու ագ րեսորին կանգնեցնել․․․ Խոսքս վերաբերում է անխտիր բոլորին, որոնք առանձին կամ միասին ինչ-որ բան անում են, որը գնահատելի է, բայց հիմնական ու կտ րուկ քայլը, որ պետք է անեին, չես տեսնում․․․ Հուսամ, չեն ուշանա դա անելիս։

«Ալիևն Էրդողանից այսօր էլ չկանգնելու ազդանշան է ստացել»․ Ստյոպա Սաֆարյան

Ու վախենամ իրավիճակին միջամտելու, միջամտել չկարողանալու կամ չցանկանալու բոլորիս չերևացող վե ճը Մինսկի տրոյկայի ներսում դեռ շարունակվի ու իրականանա պատե րազմի առաջին օրերից իմ առաջ քաշած ոչ այնքան լավ դիպա շարերից մեկը՝ այնքան օրհասական դառնա պահը, որ նոր միայն տրոյկան գա փոխզիջման ու այս ար յունահեղության կանխման ինչ-որ հայտարարի գան․ կամ արևմուտքը ներկայացնող երկուսը համաձայնեն ռուսական մոտեցմանը, կամ հակառակը․․․ Այլապես անհասկանալի է, ու մինչև կյանքիս վերջ կհրաժարվեմ հասկանալ, որ, օրինակ, եռանախագահներից Ռուսաստանին համար կենսական, ստր ատեգիական նշանակություն ունենա հայկական երկու պետության միջև լայն ցամաքային կապը, կամ նրանց ու Իրանի միջև երկար ցամաքային սահ մանը ու նրանք Սյունիքի իրենց ճամբարներից սոսկ նայեն, թե ինչպես է այդ ամենը բարակում, ինչ է թե «չեն սիրում Նիկոլ Փաշինյանին», նրա «բազմաբևեռ արտաքին քաղաքականություն» կամ «նրա նամակ չգրելու հպարտությունը»․․․ Հասկանո՞ւմ եք, հենց այս անհամոզիչ կռուտիներն ասողները՝ ռուս թե հայ, ձեռք են առնում Ռուսաստանին, չհասկանալով էլ, որ ոչնչացնում են նման մեծ պետությանը ու փոքրացնում այդ մեծ տերության հավակնոտ ղեկավարին, ով, ինչպես կյանքն է ցույց տվել, ոչ մի նման մանր մունր բանի չի նայում, եթե իր ստրա տեգիական շահերը տուժում են ու դա պաշտպանում է ամեն գնով։ Նույնը վերաբերում է ԱՄՆ-ին ու այդ ամենն անխտիր կարելի է ասել նրա համար՝ ըստ իրեն հետաքրքրող հարցերի՝ Արևմուտք-Արևելեք հաղորդակցական միջանցքի անվտանգություն և այլն․․․ Ֆրանսիան, ընդունենք, որ գերտերություն չէ․․․ Այս ամենին հաստատելու է գալիս Հայաստանի սահ մանը հիմնականում «հարգելու» Ադրբեջանի վարքագիծը և «զսպվածությունը»․․․

«Ալիևն Էրդողանից այսօր էլ չկանգնելու ազդանշան է ստացել»․ Ստյոպա Սաֆարյան

Բայց թշ նամին դեռ շատ վաղուցվանից է բացահայտ հայտարարել, որ իր վերջնանպատակը ամենևին 5 կամ անգամ 7 շրջանը չէ, այլ Շուշին, Ստեփանակերտը ու ամբողջը, եթե չասեմ Սյունիքի ու Երևանի մասին բարբաջանքները։ Ու սա, այո, մեր գոյա մար տն է, որի ընթացքում արձանագրված հաջողություններն էլ, դժվարութուններն էլ սթափ պետք է ընդունել։ Միգուցե մենք բոլորով ամբողջը չենք անում, բայց առաջնագծում կանգնած մեր տղերքը անհնարինն են անում։ Հուսահատվել պետք չէ թիկունքից հարվածողներից, խաղեր տվողներից։ Ավագ ու միջին սերունդը դա տեսել է նաև 90-94-ի առաջին պատե րազմի ժամանակ։ Այն ժամանակ էլ մենք էինք մեր ճակատագրի դժվար ճանապարհ գծողը։ Ու այսքանն ասելով հանդերձ, գրեթե չեմ հավատում, թե հր ադադ արը պահպանվելու է։ Ու դա վատ է։ Ինչպես շատերն են նկատում, դա դժվար պատկերացնելի է նաև գործնականում․ մի ձգված, հստակ բնագծեր չունեցող ու պարտի զանական պատե րազմների թատերաբեմ հիշեցնող տարածքում, երբ Ալիևն Էրդողանից այսօր էլ չկանգնելու ազդանշան է ստացել, ինչի ապացույցն առաջնագծում վերջին զարգացումներն են։

«Ալիևն Էրդողանից այսօր էլ չկանգնելու ազդանշան է ստացել»․ Ստյոպա Սաֆարյան

Ուղղակի այս քաոսի մեջ դեռևս հասկանալի չէ, թե, լավ, ՄԱԿ-ի չորս բանաձևերի աշխարհագրությունից հետո որտեղ են հատվում Մինսկի տրոյկայի երկրների կարմիր գծերը, որը նրանց կոնկրետ գործողության դաշտ կբերի, կամ նույն Իրանի համբերությունը, որը հայտարարվել է, թե անսահման չէ։ Իսկ թշ նամին սպ առնում է հարվածի տակ դնել բոլորի շահերը։ Հրադադարի 3-րդ փորձի ու առաջնագծում դրան ուղեկցած զարգացումների հետ կապված այսպիսի մտորումներից հետո, միևնույն է, պարտավոր ենք ասել՝ Փառք քեզ հայոց բա նակ, փառք քեզ հայոց զի նվոր, որ հաղթանակի համար անում ես անհնարինը․․․ Դա տապարտված ենք գնալ դեպի հաղթանակ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: