«Սփյուռքը հայ ժողովրդի թուլության և խեղճության արտահայտությունն է, ոչ թե հզորության»․ Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել․ «Սփյուռքի մասին իմ ստատուսներից որոշ սփյուռքահայ բարեկամներ նեղացել են։ Ես կուզեի ներողություն խնդրել բոլորից, որոնց նեղացրել եմ, բայց չեմ խնդրի։ Քանի որ պատե րազմը ճշմարտության պահն է և ջայլամությունը շա՛տ ավելի վտ անգավոր է պատե րազմի պահին, քան խաղաղության։

«Սփյուռքը հայ ժողովրդի թուլության և խեղճության արտահայտությունն է, ոչ թե հզորության»․ Նարեկ Սարգսյան

Գիտեք ինչ, եթե կարծում եք, որ սփյուռքահայերի միտ ինգները և նվիրատվությունները շա՛տ մեծ բան են, ապա կլինի՞ ինձ քննադատելուց առաջ թուղթ ու գրիչը վերցնեք ու հաշվեք։ Ահա մի կոպիտ հաշվարկ։ Եթե երկու միլիոն սփյուռքահայ ապրեր Հայաստանում, Հայաստանի ռազ մական բյուջեն 600 միլիոնի փոխարեն կլիներ 1 միլիարդ։ Այդպիսի Հայաստանը վաղուց արդեն հաղթած կլիներ այս պատե րազմը, ընդ որում ավելի քիչ կորուստներով։ Իսկ միգուցե պատե րազմ առհասարակ չսկսվեր։ Եթե Ադրբեջանն էսքան կորուստ ա կրում 3 միլիոնանոց Հայաստանից, ի՞նչ վիճակի կլիներ 5-6 միլիոնանոց Հայաստանի դեմ՝ էդ հարցը ձեզ տվել ե՞ք։

«Սփյուռքը հայ ժողովրդի թուլության և խեղճության արտահայտությունն է, ոչ թե հզորության»․ Նարեկ Սարգսյան

Իսկ եթե այսօրվա 3 միլիոն Հայերից 2-ն արտագաղթեին, ապա ռազ մական բյուջեն կլիներ ասենք 150 միլիոն և արդյունքում վաղուց ո՛չ Հայաստան մնացած կլիներ, ո՛չ Ղարաբաղ։ Այո՛ Հիմնադրամի փողը 140 միլիոնի փոխարեն կլիներ ասենք 200 միլիոն։ Դրանով հայ որ բերը ճաշի հետ լավ շոկոլադ կուտեին ամերիկյան որ բանոցներում… կուշտ, աղվոր կուտեին։ Ու էդքանից հետո սփյուռքը հզորությունը ա՞ թե թուլություն։ Ու եթե կա մարդ, որն իմ խոսքերից նեղանում ա, թող նեղանա, իմ համար մեկ ա։ Դաժե ավելի լավ։ Բայց ես կնախընտրեի նեղանալու փոխարեն թարգել ջայլամությունը և նայել իրականության աչքերի մեջ։ Հայրենիքը ապրելու համար ա, ոչ թե սփյուռքից փող ուղարկելու։ Ու ես, ինչ էլ լինի, ով էլ նեղանա, էս դաժան ճշմարտությունը միշտ, ամենածանր պահերին ասելու եմ։ Ես չեմ մեղադրում ո՛չ մեկին։ Ապրեք որտեղ ուզում եք, խոսեք որ լեզվով ուզում եք՝ Աստծու սիրուն, հարգում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ։ Բայց տարիներ շարունակ տափակ միֆեր լսելուց հետո հաստատ չեմ լռի էն ճշմարտության մասին, որին հավատում եմ։

«Սփյուռքը հայ ժողովրդի թուլության և խեղճության արտահայտությունն է, ոչ թե հզորության»․ Նարեկ Սարգսյան

Կրկնում եմ, եթե սփյուռք չլիներ, մենք պատե րազմը վաղուց հաղթած կլինեինք․ չեք ջոգու՞մ էս պարզ ճշմարտությունը։ Ու եթե կա մարդ, որն էս խոսքերից պիտի ասի՝ դե որ տենց ա փող չեմ ուղարկի՝ է մի ուղարկի։ Ավելին ասեմ, շան տղա ըլնեմ, եթե հաջորդ պառլամենտականին առաջադրվեմ պատգամավորի թեկնածու, օրենքի նախագիծ եմ բերելու, որ բոլոր նվիրատվություն կատարած սփյուռքահայերը, որոնք մտածում են՝ «որ տենց ա իզուր ենք փող տվել էդ անշնորհակալներին» իրանց փողը կոպեկ-կոպեկ հետ ստանան։ Արա 140 միլիոն դոլարն ի՞նչ ա։ Հայաստանի պետական պարտքը 7 միլիարդ ա։ 7 միլիարդի մեջ 140 միլիոն էս յան թե էն յան մեծ բան ա՞։ Եթե 140 միլիոնի համար մենք մեզ միֆերով ենք կերակրում՝ պետք ա՞ դա մեզ։ Հա օկ, վիճակներս վատ ա։ Բայց որ գնանք Հունաստանին կամ Հնդկաստանին խնդրեք, մի 200 միլիոնի քյ ոմագ չի անի՞ պարտքով, պատե րազմից հետո մաս-մաս տանք՝ այ քեզ բաննն։

«Սփյուռքը հայ ժողովրդի թուլության և խեղճության արտահայտությունն է, ոչ թե հզորության»․ Նարեկ Սարգսյան

Ես հենց նրա համար եմ Ֆեյսբուքում ստատուս գրում, որ ասեմ իմ համոզմունքը, ոչ թե ոմանց պես լյալյա լյուլյուներ անեմ։ Ու եթե կա մարդ, որը մտածում ա, որ պատե րազմի վախտ սրա ժամանակը չի, ես ասում եմ, որ հենց պատե րազմի վախտ ա սրա ժամանակը։ Արա, հասկացանք միասնություն։ Բայց միֆի վրա հիմնված միասնությու՞ն։ Ստի վրա հիմնված միասնությու՞ն։ Ինքնախաբեության վրա հիմնված միասնությու՞ն։ Չէ, ես էդ ճամփով չեմ գնա։ Բավական ա ամբողջ կյանք մենք մեզ կերակրենք «Հզոր սփյուռք» հեքիաթով։ Չկա հզոր սփյուռք։ Սփյուռքը հայ ժողովրդի թուլության և խեղճության արտահայտությունն է, ոչ թե հզորության։ Ու էդ ինքնախաբեությունն ա տարիներով շարունակ եղել մեր դժբախտությունների պատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը։ Գնացեք մի հատ հետաքրքրվեք՝ էսօրվա օրով Հայաստանի 30 հազար եզդիներն ավելի շատ մարդ ունեն առաջնագ ծու՞մ, թե՞ 7 կամ 10 միլիոն սփյուռքահայերը։ Որ հետաքրքրվեք՝ ինձ էլ կասեք։ Նորից եմ ասում՝ ով ուզում ա նեղանա, ով ուզում ա գրածս համարի վնասակար։ Իմ համար մեկ ա։ Ես վաղուց նադայել եմ էղել «Հայաստան-Սփյուռք», «Սփյուռքը մեր նավթն է» և այլ տեսակի սուտի մտքերից ու ուղիղ ասում եմ էն ինչ մտածում եմ։ Կոնկրետ ես պատե րազմը սկսվելուց հետո եկել եմ Հայաստան ու իմ ապագան պատկերացնում եմ Հայաստանում ու եթե ժամանակից շուտ չսատկեմ, կարող ա դաժե մի քանի երեխա ունենամ Հայաստանում, որոնք բոլորն էլ կապրեն էս հողի վրա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: