Հինշենի բնակիչ Գառնիկ Առուստամյանը հինգ տարի մնացել է գերության մեջ Ադրբեջանում

Հինգ տարի լինելով գերի, Գառնիկ Առուստամյանը վերադարձել է։ Նա Հինշեն գյուղի բնակիչ է։ Պատմում է, որ հույսը կար ու երազներում տեսնում էր, որ գալիս է Հինշեն։

Հինշենի բնակիչ Գառնիկ Առուստամյանը հինգ տարի մնացել է գերության մեջ Ադրբեջանում

Ամենաթեժ փուլին կռվի, իրենց նկատմամբ վերաբերմունքից հասկանում էին, թե ինչ-ոնց-որտեղ են գրավել։ Եթե ուժեղ ին հարվածում իրենց ուրեմն մերոնք շատ են գրավել։ 40հազար դոլլար է տվել Գառնիկի ընկերոջ եղբայրը, նրանց ներառելով գերիների փոխանակման մեջ։ Երբ եկավ Հինշենը իր տեղում էր ու բոլոր արշավաքները ետ մղած։

 

Հինշենի բնակիչ Գառնիկ Առուստամյանը հինգ տարի մնացել է գերության մեջ Ադրբեջանում

61ամյա Գառնիկը երբեք չի բացակայում իր գյուղից, միայն այդ հինգ տարին է եղել։ Ասում է նույնիսկ Ստեփանակերտում մնալ չի կարողանում, շատ է Հինշենը կարոտում։ Փոքր է, բայց հրաշալի բնություն ունի։

Հինշենի բնակիչ Գառնիկ Առուստամյանը հինգ տարի մնացել է գերության մեջ Ադրբեջանում

Գառնիկ Առուստամյանը ասում է, որ որևէ տեսակի վախ չունի, իրենք իրենց տանն են ու էդքանով ապահով են, իսկ որ հակառակորդը ակտիվ է, դա իրենց համար ընտելական վիճակ է, քանի որ Բերդաձորում միշտ էլ դա կա։

Понравилась статья? Поделиться с друзьями: