Մավր Մկրտչյանը նոր երգ է ներկայացրել. «Հաղթած կգամ, մա՜մ»

Մեր սրբազան հաղթանակի հանդեպ անսահման հույսն ու հավատը շարունակում է անխախտ ապրել յուրաքանչյուր հայի սրտում, յուրաքանչյուր հայի մտքում: Այդ նվիրական երազանքին են նվիրվում տարբեր ոճի ու բնույթի ստեղծագործություններ:

Մավր Մկրտչյանը նոր երգ է ներկայացրել. "Հաղթած կգամ, մա՜մ"

Դրանցից մեկն էլ Մավր Մկրտչյանի նոր գործն է, որ վերնագրված է «Հաղթած կգամ, մա՜մ»: Երգի երաժշտության հեղինակն անձամբ Մավր Մկրտչյանն է: Երգի խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է:

Մավր Մկրտչյանը նոր երգ է ներկայացրել. "Հաղթած կգամ, մա՜մ"

Երգը ներկայացվում է խորհրդանշական հոլովակի զուգակցությամբ, որտեղ զետեղված են մերօրյա պայքարի հերոսական ու ազդեցիկ կադրերը: Երգում անսահման մեծ սեր ու անսասան հավատ կա, միասնականության ձգտում ու հորդոր:

Մավր Մկրտչյանը նոր երգ է ներկայացրել. "Հաղթած կգամ, մա՜մ"

Այն գոտեպնդում է այս օրերին աղոթքներով իրենց զավակներին հեռվից պաշտպանել փորձող մայրերին՝ հուսադրելով, որ ամեն ինչ շուտով մեր հաղթանակով է հանգուցալուծվելու և հաղթած որդիները վերադառնալու են մայրերի գիրկը:

Մավր Մկրտչյանը նոր երգ է ներկայացրել. "Հաղթած կգամ, մա՜մ"

Երգի երաժշտությունն ավելի ոգեշունչ ու սրտառուչ է դառնում գիթառի հնչողության շնորհիվ: Գիթառը հնչեցնում է Գևորգ Ղազարյանը: Նրա մասնակցությամբ երաժշտությունն ավելի հարուստ ու հագեցած է դառնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: