Սահմանին զոհված մնջախաղյի դերասան Հովհաննես Հաջինյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Հովհաննես Հաջինյանը աշխատում էր մնջախաղի թատրոնում։ Նա դեռ 1998ին, երբ հիպ հոպ պարերը նոր էին տարածվում, սկսեց զբաղվել դրանցով ու հաջողություններ գրանցեց, դառնալով այդ ժանրում հայ առաջին պարողներից։

Սահմանին զոհված մնջախաղյի դերասան Հովհաննես Հաջինյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Գերճկուն լինելու շնորհիվ Հովհաննեսը նաև զուգահեռ զբաղվեց մնջախաղային արվեստով, որը կրկին մարմնի գերենթարկում է պահանջում։ Մնջախաղաց Արա Հարությունյանի հետ հիմնեցին ՄԻՄ ստուդիոն, որը բավականին հաջող կարիերա ստեղծեց թե Հովհաննեսի և թե Արայի համար։

Սահմանին զոհված մնջախաղյի դերասան Հովհաննես Հաջինյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Քչերը գիտեն, որ Հովհաննեսը չէր ավարտել դերասանական ֆակը, այլ ռեժիսոր էր վավերագրական ֆիլմերի։ Հաջինյանի լուսանկարները կոլեգաներն ու ընկերներն են տեղադրել։ Բոլորը նշել են նրա լուսավոր էությունը ու անսահման պայծառությունը։ Հաջինյանը չվարանելով գնացել էր սահման։

Սահմանին զոհված մնջախաղյի դերասան Հովհաննես Հաջինյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Հաճախ ասում են արվեստագետների տեղը չէ դա, սակայն արվեստագետներն էլ հաճախ իրենց նուրբ ու փխրուն մասնագիտությանը փոխարինում են զենքով ու չեն վարանում։ Շատ դերասաններ ու երգիչներ են արդեն սահմանագլխին ու սատար են եկել կանգնել մեր զինվորներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: