Ճանաչենք մեր հերոսներին․ «տանկ խփող խոխա» Թաթուլ Թովմասյանը հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 29ին

Թ․ Թովմասյանը ավյունով լցված, կենսախնդությամբ փայլող վառվռուն կերպար էր, որը երբևէ կռիվների մեջ չէր էլ ներքաշվում ու միշտ խաղաղասերություն էր գալիս իր բնավորությունից։ Սակայն 18տարեկան առյուծ-տղան մարտական դաշտում իսկական քաջազնունի դարձավ ու խոցեց հինգ հարձակվող տանկ։

Ճանաչենք մեր հերոսներին․ "տանկ խփող խոխա" Թաթուլ Թովմասյանը հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 29ին

Ցավոք, զոհվեց, երբ պատրաստվում էր վեցերորդը խփել։ Հայրը Թ․ Թովմասյանը ասում է, որ ինքն երկու օրում Ղարաբաղում «տանկ խփող» խոխայի անուն էր հանել։ Հպարտություն է իհարկե, սակայն ով կուզենա զգալ այդ հպարտությունը, երբ մասնիկը իր չկա։

Ճանաչենք մեր հերոսներին․ "տանկ խփող խոխա" Թաթուլ Թովմասյանը հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 29ին

Թ․ Թովմասյանը գումար էր հավաքում մեքենայի, սակայն ընտանիքը այդ գումարը ուղղելու է զինվորներին։ Թ․ Թովմասյանի ընտանիքը ուզում է որդու բարությանը ու ուժին զարկ տալ նաև այս կերպ։

Ճանաչենք մեր հերոսներին․ "տանկ խփող խոխա" Թաթուլ Թովմասյանը հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 29ին

Հաստատ Թաթուլը էդպես կվարվեր անխոս։ Կենսախինդ Թաթուլին հիշելու ենք հավերժորեն ու երախտապարտության զգացումով ենք ապրելու նրա պես աներևակայելի քաջերին։ Փառահեղ մեր տղերքին, որ ծնկել թույլ չեն տվել ու չեն տալու։

Понравилась статья? Поделиться с друзьями: