«Ալիևը նաև Զանգեզուրն ու Երևանն է համարում իրենց պապենական հողերը»․ Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Թե՛ Լավրովը, թե՛ Մինսկի համանախագահները շարունակում են պնդել, որ ՀՀ պետք է կատարի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որն է տարածքներ խաղաղության դիմաց՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման: Կարծում եմ՝ Հայաստանում չկա որևէ մեկը, որ լրջորեն մտածում է, թե այդ պարագայում Արցախում և մեր սահմաններին խաղաղություն կլինի: Դա աբսուրդ է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ալիևը նաև Զանգեզուրն ու Երևանն է համարում իրենց պապենական հողերը։ Ռուսական մեդիան շատ ակտիվ շրջանառության մեջ է դրել այն հարցը, որ Փաշինյանը չի ցանկանում կատարել նախորդ երկու նախագահների հետ պայմանավորվածությունները, հետեևաբար մեր ակտիվ օգնության վրա հույս մի դրեք:

«Ալիևը նաև Զանգեզուրն ու Երևանն է համարում իրենց պապենական  հողերը»․ Հարություն Ղուկասյան

Իրավիճակի ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ, չնայած յոթ շրջանների հանձման շուրջ թե՛ Քոչարյանը, թե՛ Ս.Սարգսյանն ակտիվ բանակցություններ են վարել, սակայն երկրի ներսում կոչերի և քննարկումների մակարդակով հայտարարել են, որ իրենք երբեք չեն համաձայնվի որևէ վերջնական որշման, որն իր մեջ չի ներառում Արցախի կարգավիճակի հարցը: Այսինքն պատրաստ ենք փոխզիջման թե զիջման: Եթե դա իրոք այդպես է, ապա հիմա լավագույն ժամանակն է, որպեսզի երկու նախկին նախագահները ՝ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը հանդես գան համատեղ հայտարարությաբ և ի լուր աշխարհի հայտնեն, որ իրենք նույնպես կտրականապես դեմ են խաղաղության դիմաց յոթ շրջանների հանձման խաբուսիկ տարբերակին, որ ցանկացած լուծում պետք է իր մեջ ներառի Արցախի կարգավիճակի հարցը:

«Ալիևը նաև Զանգեզուրն ու Երևանն է համարում իրենց պապենական  հողերը»․ Հարություն Ղուկասյան

Գիտե՞ք, թե ինչ տեղի կունենա դրանից հետո։ Բոլոր արտաքին ճնշումները կդադարեն մեզ վրա: Դրսի խաղացողները, մասնավորապես մեր դաշնակիկհասկանա, որ երկրի ներսում չկան ու ժեր , որոնց վրա կարելի է հենվել և որոնք աջակցում են այդ տարբերակին և որոնց հղում անելով կարելի է ստի պել ներկա իշխանություններին ստորագրել պայմանագիրը Պարզ է, որ ներկա պահին թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանն անցնում են քրեական գործերով և, մեղմ ասած, լավ հարաբերությունների մեջ չեն Փաշինյանի հետ, բայց երբ սեղանին պետության, հայրենիքի, անվտանգության ու տարածքային ամբողջականության հարցն է, մեր զի նվորի, սպայի, կամավորի, խաղաղ բնակչի կյանք, ապա պետք է վեր կանգնել ներանձնային շահերից և այդ նշանակալից քայլը կատարել: Վստահ եղեք, որ մարդիկ դա կգնահատեն:

«Ալիևը նաև Զանգեզուրն ու Երևանն է համարում իրենց պապենական  հողերը»․ Հարություն Ղուկասյան

Վերջում մի խնդրանք: Բոլորս հիմա գերլարված, էմոցիոնալ վիճակում ենք: Իրար վիրավորելով, պիտակավորելով որևէ բանով մեր զի նվորին չենք օգնում: Պատե րազմի ավարտից հետո, հուսով եմ, բոլոր հարցերի պատասխանները կստանանք: Մեր ցանկացած արարքի հիմքում պետք է լինի նյութական , բարոյական եվ նույնիսկ հոգևոր օժանդակությունը մեր զի նվորներին ու երկրի ռազ մաքաղաքական ղեկավարությանը: Մնացյալն այս պահին ածանցյալ է:

«Ալիևը նաև Զանգեզուրն ու Երևանն է համարում իրենց պապենական  հողերը»․ Հարություն Ղուկասյան

Եվ, իհարկե, ամենակոշտ ձևով պետք է կանխել ռազ մական դրության պայմաններում երկրի ներքին կյանքը խաթարելու ցանկացած փորձ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: