87-ամյա Աշխարհուհի Գրիգորյանն իր վիրահատության համար խնայած գումարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին. մանրամասներ

Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է Աշխարհուհի Գրիգորյանը, ով արդեն բոլորել է իր 87-ամյակը: Աշխարհուհի Գրիգորյանը ամիսներ շարունակ խնայել է իր թոշակի գումարը, որպեսզի կարողանա աչքի վիրահատություն իրականացնել:

87-ամյա Աշխարհուհի Գրիգորյանն իր վիրահատության համար խնայած գումարը փոխանցել  է «Հայաստան» համահայկական հիմնադրամին. մանրամասներ

Չնայած որ աչքի հետ կապված խնդրի պատճառով տիկին Աշխարհուհին հաճախակի գլխացավեր է ունենում, նա այնուամենայնիվ որոշել է հետաձգել վիրահատությունը, իսկ իր խնայած ողջ գումարը փոխանցել համահայկական հիմնադրամին:

87-ամյա Աշխարհուհի Գրիգորյանն իր վիրահատության համար խնայած գումարը փոխանցել  է «Հայաստան» համահայկական հիմնադրամին. մանրամասներ

Առանց վարանելու նա խնդրել է որդուն, որ իր խնայած ողջ գումարը՝ 100 հազար դրամ, անձամբ փոխանցի համապատասխան հիմնադրամին: Տիկին Աշխարհուհու հարսը՝ Սոսե Հայրապետյանը, վճարման կտրոնը հանրայնացրել է իր սոցհարթակում՝ որպես լավ ու խթանող օրինակ:

87-ամյա Աշխարհուհի Գրիգորյանն իր վիրահատության համար խնայած գումարը փոխանցել  է «Հայաստան» համահայկական հիմնադրամին. մանրամասներ

Տիկին Աշխարհուհին մեծ հուզմունքով ու հպարտությամբ է նշում, որ իր թոռնիկն էլ է այս օրերին սահմանին կանգնած մեր հերոսների կողքին: Նա շարունակաբար աղոթում է թոռնիկի և մյուս բոլոր տղաների անվնաս վերադարձի համար:

87-ամյա Աշխարհուհի Գրիգորյանն իր վիրահատության համար խնայած գումարը փոխանցել  է «Հայաստան» համահայկական հիմնադրամին. մանրամասներ

Նշենք, որ տատիկի այս օրինակելի քայլի մասին իմանալուց հետո նրան հիվանդանոցից են զանգել և առաջարկել աչքն անվճար վիրահատել:

Опубликовано Sose Hayrapetyan Вторник, 6 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: