«Տգիտությունն ու ակամա դիվանագիտական սայթաքումները լուրջ խնդիրների են հանգեցնում»․ Տաթևիկ Համբարյան

Լեզվաբան Տաթևիկ Համբարյանն այս օրերին անչափ կարևոր թեմայի է անդրադարձել։ «Լավ կլիներ՝ պատե րազմական իրավիճակում սահ մանափակեին լրագրողների գործունեությունը՝ թույլ տալով աշխատել միայն հատուկ ընտրված ու պրոֆեսիոնալ լրագրողներին. շա ռից-փոր ձանքից հեռու։

«Տգիտությունն ու ակամա դիվանագիտական սայթաքումները լուրջ խնդիրների են հանգեցնում»․ Տաթևիկ Համբարյան

Շատ վատ է, շատ, սարսափելի, անասելի վատ է, երբ պատե րազմող երկրի լրագրողները, խմբագիրներն ու թարգմանիչները այն աստիճանի չեն տիրապետում քաղաքական ու դիվանագիտական տերմինալոգիային, որ չգիտեն դիտորդի ու խաղաղապահի տարբերությունը: Կրկնակի վատ է, երբ այդ նույն լրագրողների անգրագետ հոդվածներն իրենց պատին են դնում ոչ ավել, ոչ պակաս երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձիք:

«Տգիտությունն ու ակամա դիվանագիտական սայթաքումները լուրջ խնդիրների են հանգեցնում»․ Տաթևիկ Համբարյան

Հարգելի՛ տիկնայք ու պարոնայք, «ԴԻՏՈՐԴԸ ԴԱ ՆՈՒՅՆ ԽԱՂԱՂԱՊԱՀԸ ՉԷ»: Ավելին, Լավրովն իր ողջ ասուլիսի ընթացքում հետևողականորեն ու խորամանկորեն միայն մի եզրույթ էր օգտագործում «военные наблюдатели»: Եվ այսպես, военный наблюдатель — ռազմական դիտորդ- military observer, իսկ խաղաղապահ — миротворец- peacemaker/peacekeeper։

«Տգիտությունն ու ակամա դիվանագիտական սայթաքումները լուրջ խնդիրների են հանգեցնում»․ Տաթևիկ Համբարյան

Դիվանագիտական աշխարհում երկու եզրույթների տարբերությունը հսկայական է: Մեկը մյուսի փոխարեն օգտագործելով թվում է, թե անշառ բան եք անում, բայց պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ տգիտությունն ու ակամա դիվանագիտական սայթաքումները լուրջ խնդիրների են հանգեցնում: Խնդրանք. ի՞նչ կլինի էլ ընդհանրապես հոդվածներ մի գրեք էս թեմաներով»:

Понравилась статья? Поделиться с друзьями: