«Մեկն եմ, ով հայ չէ և հայ է միաժամանակ.» աշխարհահռչակ երաժիշտ Դանիել Դեքերը Հայաստանում է

Պուերտո-Ռիկոյում ծնված, ամերիկյան ծագում ունեցող աշխարհահռչակ երաժիշտ Դանիել Դեքերը վաղուց է հետարքրքրվում հայկական մշակույթով և հայոց ազգային ճակատագրով: Հայերի հետ նրա պատմությունը տարիների պատմություն ունի:

"Մեկն եմ, ով հայ չէ և հայ է միաժամանակ." աշխարհահռչակ երաժիշտ Դանիել Դեքերը Հայաստանում է

Դեռևս 2005 թվականից Դ. Դեքերը Հայաստանում ելույթ է ունեցել ապրիլքսանչորսյան խորհուրդը նշանավորող միջոցառումների ժամանակ՝ կատարելով «Ադանա» երգը: Դրանից հետո երաժիշտը նաև սկավառակ է թողարկել, որը կրել է «Հայ եմ իմ ընտրությամբ» խորագիրը:

"Մեկն եմ, ով հայ չէ և հայ է միաժամանակ." աշխարհահռչակ երաժիշտ Դանիել Դեքերը Հայաստանում է

Հայ ժողովուրդն ըստ արժանվույն է գնահատել և շարունակում է գնահատել բարձրաճաշակ երաժիշտի նվիրվածությունը: Նա այս օրերին դարձյալ Հայաստանում է: Երաժիշտը պատրաստվում է նաև Արցախ մեկնել, իսկ մինչ այդ նպատակ ունի հանդիպել Հայաստանում գտնվող արցախցի բալիկների հետ:

"Մեկն եմ, ով հայ չէ և հայ է միաժամանակ." աշխարհահռչակ երաժիշտ Դանիել Դեքերը Հայաստանում է

Երաժիշտին մեծ ցավ է պատճառել Ստեփանակերտի մշակույթի տան շենքի ավերումը: Նա այնտեղ անձամբ ելույթով հանդես եկել էր տարիներ առաջ:

"Մեկն եմ, ով հայ չէ և հայ է միաժամանակ." աշխարհահռչակ երաժիշտ Դանիել Դեքերը Հայաստանում է

Դ. Դեքերը վստահ է, որ մշակույթի միջոցով հնարավոր է բարձրացնել ու լուծել տարբեր հարցեր, ինչն էլ փորձում է նա անել հիմա:

Понравилась статья? Поделиться с друзьями: