Հաջողությունը մեզ հետ է ամենուր, ամեն օր օր, բայց մենք երբեմն ճիշտ չենք որսում պահը կարծելով թե ճիշտ պահին ճիշտ տեղում չենք գտնվում

Սովորաբար մարդիկ, ինչպես նկատել եմ, հաջողությանը սպասում են, որ պետք է կատարվի անկախ իրենց կամքից և ներքուստ սպասում են այն զգացումով, որ ասես կշահեն խոշոր շահումի տեսքով, բայց չեն գիտակցում, որ հաջողությունըհենց իրենց ձեռքերում է, սրտում կամ մտքում ըստ իրենց դատողության և հայեցողության։

Հաջողությունը մեզ հետ է ամենուր, ամեն օր օր, բայց մենք երբեմն ճիշտ չենք որսում պահը կարծելով թե ճիշտ պահին ճիշտ տեղում չենք գտնվում

Հաջողությունը մեզ հետ է ամենուր, ամեն օր օր, բայց մենք երբեմն ճիշտ չենք որսում պահը կարծելով թե ճիշտ պահին ճիշտ տեղում չենք գտնվում։ Ահա այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել այն 10 ոսկե կանոնները, որոնք կյանքի ընթացքում օգնեցին ինձ ձեռք բերել փորձ և դառնալ ավելի հեռատես, միգուցե ձեզ էլ կծառայեն օրինակ կամ շատերդ կգտնեք հուզող հարցերի պատասխաններ։

1)Կյանքին համընթաց շարժվի՛ր,առաջ նայի՛ր,իզուր չէ, որ երբեմն լսում ես նման արտահայտություն, թե ինչ ես արել անցյալում,դա արդեն անցյալ է,ոչինչ էլ հետ չես բերի

2)Հաշի՛վ տուր ինքդ քեզ, թե ինչ ես ցանկանում և՛առօրյայում, և՛ ապագայում։Խոսքը ուժ ունի,ինչպես Կոելյոն է նշում «Ալքիմիկոս»-ում «Եթե դու ինչ որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»։ Ամեն ինչ քո ձեռքերում է: Աստված տվել է ընտրության հնարավորություն, ուրեմն ինքդ որոշիր։

3)Մի՛դատի՛ր,որ չդատվես։Պետք չէ քննադատել ուրիշին,դու չգիտես ինչպես կվարվեիր նրափոխարեն,դու չգիտես,թե ով կլինես հետագայում,գուցե հասարակ մի վաճառական,ստախո կամ հենց քո երազանքների հարուստ անձնավորությունը,որին վաղուց տենչում ես։Կյանքն էնպիսին է,որ չգիտես,թե ուր կհասնես և կանգ կառնես։

4)Վստահի՛ր ինտուցիայիդ, առաջին տպավորությունը երբեք խաբուսիկ չի լինում հատկապես նոր ծանոթության շրջանակներում բարեկամներ ձեռք բերելիս,մի՛ նվիրվիր,որ հետագայում չզղջաս:

5)Մի՛ տրտնջա,օրվա հաճելի ժամերին զբաղվիր քեզ սիրելի աշխատանքով,ինչն էլ հանդիսանում է հոգու ցավերի դարմանը։Հաճելին օգտակարի հետ համատեղելով դու բացահայտում ես քեզ ու քո ներաշխարհը։

8)Հոգու խորքում պահելով վիրավորանքը միայն քեզ ես վնասում,դու ես դառնում հիշաչար կուտակելով սրտիդ մաղձը։ Սկզբունքներիդ դե՞մ է առաջին քայլ անել,խոսե՞լը, բարի գտնվիր, առաջին քայլն ինքդ արա,Նեղանում ես,որովհետև վիրավորել են քեզ, բայց չես գիտակցում,որ դու էլ նեղացրել ես ուրիշ մեկին։։

9)Անտարբեր մի՛եղիր, սա ցավալի է դիմացինի համար, կլինի ծնող,բարեկամ-ընկեր կամ սիրելիդ,ևվերջապես ինչու՞պետք է հասկանալ այն դեպքում,երբ արդեն չափից ուշ է լինում հասկանալ ևզղջալ։Գնահատի՛ր այն,ինչ ունես։Խղճիդ առաջ մաքուր եղի՛ր։

10)Հաճույք ստացի՛ր ամեն պահից հասկանալով որ այդ օրն էլ սովորեցիր ևս մեկ բան,վայելի՛ր երիտասար-դությունդ, հոգուդ խորքում միշտ մնա երեխա,խենթ ու խելառ ընկերներիդ հետ զվարճացի՛ր,ժպտա՛,ծիծաղի՛ր,ռիսկի դիմի՛ր, ազատվի՛ր այն կոմպլեքսներից, որոնք թույլ չեն տալիս դրսևորել քո վառ անհատականությունը, լինել այնպիսին, ինչպիսին որ կաս, քանզի կյանքիդ մայրամուտում հիշելու ես այն, ինչ քեզ երբևէ գոհունակության է պատճառել:

Понравилась статья? Поделиться с друзьями: