«Բախտս բերեց, տեսա ախպորս.» Վաչե Թովմասյանը պատմել է եղբոր հետ հանդիպման մասին

Վաչե Թովմասյանի եղբայրը՝ Վահանը, այն խիզախներից է, ով առանց վարանելու բռնել է Արցախի ուղին պшտերщզմական գործողությունների մեկնարկի հենց չորրորդ օրը: Նրան ճանապարհելու էր գնացել եղբայրը՝ Վաչեն:

"Բախտս բերեց, տեսա ախպորս." Վաչե Թովմասյանը պատմել է եղբոր հետ հանդիպման մասին

Դեռ երեկ համացանցում մի հոլովակ էր հանրայնացվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Վահանը պարում դիրքերում՝ մարտական ընկերների հետ միասին: Տեսանյութի մեջ ակնառու էր մեր դիրքապահների ոգին ու բարձր տրամադրությունը:

"Բախտս բերեց, տեսա ախպորս." Վաչե Թովմասյանը պատմել է եղբոր հետ հանդիպման մասին

Այսօր Վաչե Թովմասյանը գնացել էր Արցախ, որտեղ էլ կարողացել է տեսնել եղբորը: Եղբայրը, ինչպես Վ. Թովմասյանն է իր սոցցանցային հրապարակման մեջ գրել, տասնհինգօրյա հերթապահությունից հետո կարճ ժամանակով իջել է քաղաքային հիվանդանոց:

"Բախտս բերեց, տեսա ախպորս." Վաչե Թովմասյանը պատմել է եղբոր հետ հանդիպման մասին

Վ. Թովմասյանը պատմում է, որ Վահանը մեջքի հատվածում խրոնիկ ցավեր է ունենում և դիրքերից իջնելու պատճառն էլ այդ ցավն է եղել: Վահանն իջել է համապատասխան ներարկումներ ստանալու և դարձյալ դիրքեր վերադառնալու մտադրությամբ:

"Բախտս բերեց, տեսա ախպորս." Վաչե Թովմասյանը պատմել է եղբոր հետ հանդիպման մասին

Վ. Թովմասյանը հանրայնացրել է եղբոր հետ հանդիպման կադրերը` գրելով. «Ընթացքում էլ հլը ինքը ինձ դուխ տվեց, մեռնեմ սրտին: Աստված ջան խնդրում եմ պահիր և պահպանիր մեր բոլոր զինվորներին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: