Առանց արտասվելու լսել չի լինում․ նոր օրորոցային․․․#հաղթելուենք. Ս․ Ռուբենյան

Նոր օրօրոցային ունի հայ ժողովուրդը։ Բացառիկ ու հուզառատ է այս նոր օրորոցայինը։ Նոր ժամանակվա ձայնն է ու ձոնն է։ Սոնան է Ռուբենյան իր մարգարտե ձայնով երգում այս յուրահատուկ օրորոցայինը։

Առանց արտասվելու լսել չի լինում․ նոր օրորոցային․․․#հաղթելուենք. Ս․ Ռուբենյան

Անասելի ուժ, ցավ ու կորով է հորդում այս երգից։ Հաղթելու ենք․․․հաղթելու ենք․․․անդադար այս լեյտմոտիվն է հնչում։ Երաժշտությունը գրել է հենց Սոնան Ռուբենյան, բառերը Արմեն Սարգսյանը, գործիքավորումը Կարենի և Սևակինն է։ Հոլովակը ստուդիայում է կատարված ու նկարված։

Առանց արտասվելու լսել չի լինում․ նոր օրորոցային․․․#հաղթելուենք. Ս․ Ռուբենյան

Սոնան միկրոֆոնի մոտ երգում է, իսկ Կարենը նվագում է։ Օրօրոցային է, բայց այնքան բոցաշունչ է, որ թվում է մարտի երգ է։ Հայաստանում ու Արցախում իր նորածնին մարտի երգով օրոր է երգում․․․հաղթելու ենք։

Առանց արտասվելու լսել չի լինում․ նոր օրորոցային․․․#հաղթելուենք. Ս․ Ռուբենյան

Վերջին կուպլետում Սոնան չի կարողանում թաքցնի արցունքները, սակայն ուժ է փոխանցում ու չի ընկճվում, իսկ վերջում հնչում է ՝ Բալես, քնիր բառակապացությունը, որը խաղաղության պես տարածվում է օդում։

Понравилась статья? Поделиться с друзьями: