«Վե՛րջ դրեք, վերջացրե՛ք, հիմա պագոնների ժամանակը չի»․ Նաիրա Մովսիսյան

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը կոշտ գրառում է կատարել թեմայի վերաբերյալ․ «Դադարեցրեք էս ամեն ինչը…Հերիք է արդեն, բոլորդ դիվանագետ եք,բոլորդ հայամետ եք, քթներդ տնգել եք վերև, սուտ էգոիստահպարտություն եք խաղում ինչի համար, երբ մի ամբողջ սերունդ ա կործանվում, ով էլ ողջ ա մնում կործանված ա առողջությունը։ Ծնողներն ու ազգականներն արդեն անգիտակից են, մենք արդեն մի կետի նայած սպառված ենք․․․ Բոլորս դարձանք հասկացող։ Հերոսներ եք ձեզ ձեզ նշանակում, փռթում եք մեջտեղից ձեզ։

«Վե՛րջ դրեք, վերջացրե՛ք, հիմա պագոնների ժամանակը չի»․ Նաիրա Մովսիսյան

Ծնողին հերոս չի պետք, իրա տղեն ա պետք, կնոջը հերոս չի պետք, իր ամուսինն ա պետք, երեխուն էլ հեր։ Հերոսն էն տղեն ա, որ էսօր իրա կյանքի հաշվին դու քնում ու զարթնում ես։ Քաղաքական նենց հայացքներից եք քննարկում ու խոսում, ոնց որ ձեր խոհանոցից ու բգից բացի բան եք տեսել։ Այո շատ եմ նեռվայնանում, այո շատ եմ չարանում… լավ եմ անում։

«Վե՛րջ դրեք, վերջացրե՛ք, հիմա պագոնների ժամանակը չի»․ Նաիրա Մովսիսյան

Ես սերնդի ոչն չացում չեմ ուզում ու սպա նում ա էն, որ նենց եք փռթում դիվանին վեր ընգած, ոնց որ դուք եք ղեկավարը կամ որոշողը։ Մենակ խոսում ենք, թե ինչքան օգնեցինք, ինչքան արեցինք, մի հատ էլ եկեք խոսենք վեց հազար կմ լեզուները երկարացրած ոչինչ չանողներից։

«Վե՛րջ դրեք, վերջացրե՛ք, հիմա պագոնների ժամանակը չի»․ Նաիրա Մովսիսյան

Գնացեք կռ վեք, գնացեք տղերքի աչքերին նայեք և ինչ մեկնաբանություններ հիմա եք անում իրանց ասեք։ Ամեն վայրկյան անհնար ա լսել կամ կարդալ մի հրաշք անուն ազգանուն, որին էլ չես տեսնի երբեք։ Վերջ դրեք, վերջացրե՛ք, պետք լինի խնդրենք էլ, պաղատենք էլ ամբողջ աշխարհի ղեկավարություններին, հիմա ամբիցիաների ու ինքնահաստատման կամ պագոնների ժամանակը չի։ Սիրտ ու մաքուր խիղճ ունեցեք, որ հայ մայրերի աչքերին նայել կարողանաք։ Կրակը չեն ընկել, որ տղա են ծնել։

Հ.Գ. Կներեք այս չափ կոռեկտ լինելուս համար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: