Փշաքաղվելու չափ հուզիչ. Բելգիահայ երաժիշտը Արցախի Սուրբ Ղազանչեցոցում կատարում է «Կռունկը»

Ինչպես հայտնի է, օրեր առաջ հակառակորդն իրեն բնորոշ անմարդկայնությամբ թիրախավորել էր Շուշիի հիմնական խորհրդանիշներից մեկը՝ Սուրբ Ղազանչեցոցը: Դեպքը ցավալի էր ու աննախադեպ: Այն առաջ էր բերել ողջ քաղաքակիրթ հանրության ապշանքն ու զայրույթը:

Փշաքաղվելու չափ հուզիչ. Բելգիահայ երաժիշտը Արցախի Սուրբ Ղազանչեցոցում կատարում է "Կռունկը"

Սուրբ Ղազանչեցոցը խաղաղ ժամանակներում դեռ վերանորոգելու հնարավորություն կլինի: Իսկ մինչ այդ մեր արարող ու ստեղծագործ ժողովուրդը, որ գերազանցապես սնվում ու սնում է մյուսներին մշակույթով, շարունակում է արարել ու մշակութային գործունեություն ծավալել նույնիսկ ավերակների մեջ:

Փշաքաղվելու չափ հուզիչ. Բելգիահայ երաժիշտը Արցախի Սուրբ Ղազանչեցոցում կատարում է "Կռունկը"

Բելգիայից այս օրերին եկած հայ երաժիշտ Սևակ Ավանեսյանը եղել է Շուշիի չքնաղ եկեղեցում: Նա ավերակների մեջ կատարել է կոմիտասյան հայտնի «Կռունկը»:

Փշաքաղվելու չափ հուզիչ. Բելգիահայ երաժիշտը Արցախի Սուրբ Ղազանչեցոցում կատարում է "Կռունկը"

Երգը հրաշալիորեն ներդաշնակվում է այս օրերին դժվարագույն օրեր ապրող հայ ժողովրդի հոգեվիճակի ու ապրումների հետ:

Փշաքաղվելու չափ հուզիչ. Բելգիահայ երաժիշտը Արցախի Սուրբ Ղազանչեցոցում կատարում է "Կռունկը"

Սևակ Ավանեսյանի այս քայլը ևս մեկ ապացույց է այն իրողության, թե ինչպիսի արարող ու մշակութաստեղծ ազգ ենք մենք և ինչեր ենք տվել ու դեռ կարող ենք տալ աշխարհին:

Շուշի

Ի նշան Կյանքի ու Հաղթանակի`Կոմիտասի Կռունկը՝ Սուրբ Ղազանչեցոցում

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Понедельник, 12 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: