Ինչպե՞ս է Արցախցի փոքրիկը հաց թխում զինվորների համար․ տեսանյութ

Փոքրիկ տղան Արցախում տանեցիների հետ հաց է թխում։ Ձեռնոցները հագել է ու հաց է թխում, որպեսզի հացը հասնի սահման։ Բոլորի ներգրավվածությունը կարևոր է։

Ինչպե՞ս է Արցախցի փոքրիկը հաց թխում զինվորների համար․ տեսանյութ

Նույնիսկ ճստիկները արդեն մեծավարի հասկանում են իրենց դերը որն է։ Ասում են, որ մեծանան եղբայրների մեծ հետ կգնան, բայց քանի ճստիկ են, կօգնեն մայրիկներին, որ ուտելիքի պակաս տղերքը սահմանին հանկարծ չունենան։ Վերջերս երեխաների հերոսությունների ականատես էլ ենք լինում։

Ինչպե՞ս է Արցախցի փոքրիկը հաց թխում զինվորների համար․ տեսանյութ

Իմանում ենք, ոնց է հինգերորդ դասարանցին երկու հարյուր կիլոմետր մեքենա քշել, կամ ոնց է էլի դպրոցականը փոքր եղբորը փրկել։ Տեսնում ենք, ոնց է յոթ տարեկան բալիկը ընկույզով գումար աշխատում ու կոպեկ կոպեկ տանում վճարում հիմնադրամի հաշվին։

Ինչպե՞ս է Արցախցի փոքրիկը հաց թխում զինվորների համար․ տեսանյութ

Ու այսպիսի բաները տեսնելուց հարց է առաջանում․ բա է՞ս ժողովրդին կարելի է ընկճել, եթե բարուրից ենք սովոր գոյամարտել ու ինքնության համար պայքարել։ Չէ, որևէ կերպ չի լինի։

Արցախում երեխաներն էլ են կյանքով լեցուն և զարգացնում են երկիրը նույնիսկ պատերազմի ժամանակ։

Опубликовано Nairi Hokhikyan Вторник, 13 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: