Եվս մի հերոս արցախցու պատմություն. Աշոտն ընդամենը 11 տարեկան է

Տասնմեկամյա Աշոտը մեր նորօրյա հերոս փոքրիկներից է: Ժամանակներն այնպիսին են, որ այսօր գրեթե բոլորն են իրենց վարքով ու գործունեությամբ հերոսանում՝ մեր փոքրիկ հայրենիքն ու հայրենակիցներին փրկելու, նրանց գոյության իրավունքը պաշտպանելու համար:

Եվս մի հերոս արցախցու պատմություն. Աշոտն ընդամենը 11 տարեկան է

Արցախցի հայրերը իրենց որդիներին մեքենա վարել սովորեցնում են դեռ վաղ տարիքից՝ հստակ գիտեկցելով այն մարտահրավերները, որոնց միջոց ստիպված հնարավոր է որ անցնեն իրենց զավակները:

Եվս մի հերոս արցախցու պատմություն. Աշոտն ընդամենը 11 տարեկան է

Սեպտեմբերի վերջին հակառակորդի նախաձեռնած անմարդկային հшրձшկման ժամանակ շատ ընտանիքներ են ստիպված եղել հեռանալ իրենց բնակավայրերից: Ինչպես հետագա պատմություններից է պարզ դառնում, ընտանիքներին Արցախից դուրս են հանել մանկահասակ երեխաները:

Եվս մի հերոս արցախցու պատմություն. Աշոտն ընդամենը 11 տարեկան է

Վահեի մասին առիթ ունեցել են խոսելու: Հաջորդ հերոսը Աշոտն է, ով ևս, լինելով ընդամենը տասնմեկ տարեկան, միայնակ վարել է իրենց մեքենան և կարողացել է իր ու հարևանների ընտանիքներին Արցախից անվտանգ դուրս հանել:

Եվս մի հերոս արցախցու պատմություն. Աշոտն ընդամենը 11 տարեկան է

Աշոտը պատմում է, որ ողջ ճանապարհին բարձր երաժշտություն է միացրել, որ չլսի մեքենայում գտնվող փոքրիկների ու կանանց լացի ձայները ու կարողանա վարել: Այժմ Աշոտն անհամբերությամբ հորն է սպասում, ով առաջնագծում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: