Եղբայրս ողջ է. Արթուր Առաքելյանը վիրավոր է. ևս մեկ զինվորի անուն ջնջում ենք զոհվածների ցուցակից

Հոկտեմբերի 12֊ին հրապարակված զոհվածների ցուցակից ջնջում ենք ևս մեկ զինվորի անուն` Արթուր Առաքելյան Արամայիս, 2000թ։ Նրա ողջ լինելու մասին տեղեկացրել է քույրը` Հերմինեն։

Եղբայրս ողջ է. Արթուր Առաքելյանը վիրավոր է. ևս մեկ զինվորի անուն ջնջում ենք զոհվածների ցուցակից

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարածեք խնդրում եմ.

Առաքելյան Արթուր Արամայիսի 2000թ. ԵՂԲԱՅՐՍ ՈՂՋ Է»..

Նրան հայրը գտել է հոսպիտալում։ Արթուրը վիրավոր է և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: