Անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է

Անվանի դուդուկահար և տաղանդավոր կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան տարեդարձը: Մեծ երաժիշտը նշում է ծննդյան իննսուներկուամյակը: Նա ծնունդով Կոտայքի մարզի Սոլագ գյուղից է:

Անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է

Ապագա երաժիշտի ունեցել է բավականին դառը մանկություն, քանի որ հայրը զինվորագրվել է Համաշխարհային պատերազմին, իսկ մայրը վաղ տարիքում մահացել է:

Անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է

Դուդուկի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում վաղ տարիքից՝ դեռ վեցամյա երեխա ժամանակվանից: Հետո առիթ է ունենում մասնակցել մոսկովյան համերգի, որտեղ էլ անձամբ Ստալինից ժամացույց է նվեր ստանում:

Հաջորդ տարիներին երաժիշտն ավելի կայուն ու ակտիվ կերպով է մասնակցում երաժշտական նախգծերի, մրցույթների ու համերգների՝ ավելացնելով մրցանակների քանակը:

Անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է

Չնայած պատկառելի տարիքին՝ երաժիշտը հիմա էլ բացառիկ ելույթներով կարողանում է հանդես գալ: Նա ավելի քան քսան հազար համերգների է մասնակցել՝ հայկական դուդուկի հմայքն ու մեղեդային գեղեցկությունը սիրելի դարձնելով շատերին:

Անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է

Մեծ դուդուկահարի հնչեցրած մեղեդիներն օգտագործվել են մի շարք հայտնի ու հանճարեղ ֆիլմերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: