Ազգի փառք , լեգենդ , պարծանք Մի ողջ ժողովուրդ քեզ չի’ մոռանա… Վահան Մելիքյան

ՔԵԶ ՉԵ’Ն ՄՈՌԱՆԱ,,, Լուսանկարդ ով էլ որ տեսավ, Հուզմունքը զսպել չկարողացավ,,,, Մի ժողովրդի կամք կար անսասան, Քո առյուծ դեմքի վրա դրոշմված… Մոլուցք կար այնտեղ հայի անթեղված, Դարերից եկած, ցավերից ծնված , Դավիթն էր Սասնա, ասես մարտի ելած, Իր հարվածին էր սպասում կատաղած… Լուսանկարդ դարձավ ազդականչ, Ամեն զինվորի ու հայի համար , Ամեն ոք ասես հստակ հասկացավ Չպիտի լինի զիճում ու նահանջ :

Ազգի փառք , լեգենդ , պարծանք Մի ողջ ժողովուրդ քեզ չի' մոռանա... Վահան Մելիքյան

Հատել էր բաժակն արդ` համբերության,,, Հերի’ք է, ինչքան պատճառեցին ցավ ,,, Բոլորն էլ, Ալբե’րտ, քո պես վճռական Պայքարի ելան կամքով անվարան… Հետո նկարդ դարձավ պատմություն, Երբ հերոսացար դու մարտի դաշտում, Երբ ինքնամոռաց խոցիր թշնամուն Սիրտդ ու հոգիդ վրեժով լեցուն…

Ազգի փառք , լեգենդ , պարծանք Մի ողջ ժողովուրդ քեզ չի' մոռանա... Վահան Մելիքյան

Թե ի°նչ էիր այդ պահին մտածում, Կմնա անհայտ` ամենքի հոգում, Մորդ ժպիտն էր գուցե° քո սրտում, Թե հայրիկդ էր քեզ խրախուսում … Քո նմանները չէ, չե’ն մահանում,, Մահն այս դեպքում անզոր է դառնում , Նրանք այդ պահին նորից են ծնվում Այս անգամ արդեն ` մնում հավերժում:

Ազգի փառք , լեգենդ , պարծանք Մի ողջ ժողովուրդ քեզ չի' մոռանա... Վահան Մելիքյան

Արդար պայքարի դու խորհրդանիշ Սուրբ նախնիներիդ` զավակ արժանի , Ամբողջ հայության մայրերի որդի Հերոս` ներկայի, ճամփորդ` հավերժի: Գիտակցված գնացիր դու անմահության, Ու հավերժացար` քաջ Հովհաննիսյան,,,, Դարձա’ր քո ազգի փառք , լեգենդ , պարծանք Մի ողջ ժողովուրդ քեզ չի’ մոռանա…

Понравилась статья? Поделиться с друзьями: