Վաչե Ամարյանը մեր հերոս տղաներին նվիրված նոր երգ է ներկայացրել. «Հաղթելու ենք»

Այս ծանր ու ճակատագրական օրերին շատ ստեղծագործողներ իրենց ստեղծագործական ներուժով են օգտակար լինում հող հայրենիին՝ հայրենասիրական ու ոգեշունչ գործեր երկնելով: Այսօրինակ գործ է ներկայացրել Վաչե Ամարյանը:

Վաչե Ամարյանը մեր հերոս տղաներին նվիրված նոր երգ է ներկայացրել. "Հաղթելու ենք"

Երգն իր ոգեղենությամբ լավատեսություն ու հաղթելու վստահություն է ներշնչում: Այս լավատեսությունը մեկնաբանվում է սահմանին կանգնած մեր քաջորդիների արիությամբ:

Վաչե Ամարյանը մեր հերոս տղաներին նվիրված նոր երգ է ներկայացրել. "Հաղթելու ենք"

Նրա նոր ստեղծագործությունը նվիրված է հենց մերօրյա հերոս տղաներին: Այն վերնագրված է հայտնի դարձած «Հաղթելու ենք» ձևակերպմամբ: Երգում միասնականությամբ հաղթելու հաստատակամություն է արտահայտվում:

Երգի երաժշտության հեղինակը հենց Վաչե Ամարյանն է, իսկ խոսքերը հեղինակել է Նարեկ Ստամբոլցյանը: Երգում պարբերաբար հնչում է Արցախի նախագահի խոսքերը, որոնք նա այս ընթացքում ասել է կամավորների և բնակչության, լրատվամիջոցների հետ հանդիպումների ժամանակ:

Վաչե Ամարյանը մեր հերոս տղաներին նվիրված նոր երգ է ներկայացրել. "Հաղթելու ենք"

Երգի երաժշտության հեղինակը հենց Վաչե Ամարյանն է, իսկ խոսքերը հեղինակել է Նարեկ Ստամբոլցյանը: Երգում պարբերաբար հնչում է Արցախի նախագահի խոսքերը, որոնք նա այս ընթացքում ասել է կամավորների և բնակչության, լրատվամիջոցների հետ հանդիպումների ժամանակ:

Երգը դեռևս չունի համապատասխան տեսահոլովակ: Այն հնչում է Արցախի պետական սիմվոլների՝ դրոշի, գերբի նկարների ֆոնի ուղեկցությամբ:

Վաչե Ամարյանը մեր հերոս տղաներին նվիրված նոր երգ է ներկայացրել. "Հաղթելու ենք"

Վ. Ամարյանի նոր գործը կարող եք ունկնդրել վարը ներկայացված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: