Մերօրյա հերոս Մնացական Ավետիսյանի ծննդյան օրն է

Սահմանային գոտուց Զինուժի պատրաստած տեսանյութերից շատ հերոսներ մեզ արդեն հասցրել են հարազատանալ ու թանկ դառնալ, չնայած որ շատերին անձամբ չենք էլ ճանաչում: Ահա այդպիսի հերոս է Մնացական Ավետիսյանը:

Մերօրյա հերոս Մնացական Ավետիսյանի ծննդյան օրն է

Մնացականը այսօր բոլորում է ծննդյան քսանվեց տարին: Այս մասին իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը՝ շնորհավորելով հերոսին ծննդյան օրվա առիթով:

Մերօրյա հերոս Մնացական Ավետիսյանի ծննդյան օրն է

Մնացականը, ինչպես երևում է տեսանյութերից մի քանիսում, մեծամասամբ գտնվում է մարտի առաջնային հատվածում՝ ակտիվ գործողությունների կիզակետում:

Մերօրյա հերոս Մնացական Ավետիսյանի ծննդյան օրն է

Նրան բոլորս ճանաչում ենք որպես ձայնը կտրված տղա: Բոլորի համար էլ հասկանալի է, որ Մնացականի ձայնը հրանագները բարձրաձայն բղավելուց է կտրվել:

Մերօրյա հերոս Մնացական Ավետիսյանի ծննդյան օրն է

Տեսանյութերից մեկում Մնացականը խոստովանում է, որ այսօր առաջնային գծում մարտեր մղող մեր տղաներն անում են անհնարինը, բայց միաժամանակ շեշտում, որ հակառակորդը թող իմանա, որ իրենք միշտ ու շարունակաբար առաջ են գնալու, եթե հակառակորդը կանգ չառնի:

Понравилась статья? Поделиться с друзьями: