«Այսօր իմ բաժին «պատե րազմում» հաղթանակ տարա»․ Էլյա Համբարձումյան

Գրող Էլյա Համբարձումյանն անդրադարձ է կատարել իրավիճակին։ «Մոսկվայում նստեցի տաքսի․ երկու ժամվա ճանապարհ ունեինք անցնելու ես ու ռուս վարորդը։ Ինքը զրույց սկսեց։ Մի քանի հերթապահ հարցեր տվեց, որոնց պատասխանեցի դժկամությամբ։ Մտածեցի՝ եթե մի հարց էլ տա, հաստատ պորտը տեղն եմ դնելու․ երևում է քունն առած է, ոչ թե իմ նման գիշերային չվերթով մի ամբողջ ինքնաթիռ լացող երեխաների ընկերակցությամբ տեղ հասած անքուն մարդ է։ Չէ, էս մարդը պատրաստ չէր երկու ժամ լռել, ինչ է թե ուղևորը զրուցելու ցանկություն չունի․ որոշեց մենախոսել։

«Այսօր իմ բաժին «պատե րազմում» հաղթանակ տարա»․ Էլյա Համբարձումյան

Ես սուսուփուս հեռախոսս էի փորփրում ու ժողովրդի ասած՝ ականջիս ծայրով լսում իրեն։ Մի քանի րոպեից անցավ քաղաքական թեմաների քննարկմանը։ Մտածեցի՝ դուք էլ, ձեր հոգսերն էլ կորչեք գրողի ծոցը։ Հետո հարցրեց, թե ի՞նչ ազգության եմ պատկանում։ Իմանալով հայ լինելս, սկսեց հարցեր տալ այսօրվա իրավիճակից։ Հասկացա, որ սա ընդհանրապես տեղեկացված չէ։ Մոռացա, որ հոգնած ու անքուն եմ։ Մի քիչ առաջ եկա, որ ասելիքս լավ տեղ հասնի ու սկսեցի․․․Առաջ ընկնելով ասեմ, որ մինչև տուն հասնելս ես էի խոսում, ինքը հասցնում էր ուղղակի մեկ- մեկ հարցեր տալ։

«Այսօր իմ բաժին «պատե րազմում» հաղթանակ տարա»․ Էլյա Համբարձումյան

Այդ, համարյա թե երկու ժամվա ընթացքում այս մարդն իմ ազգի ու ժողովրդի մասին իմացավ ավելին, քան իր ապրած վեց տասնամյակների ընթացքում էր տեղեկացվել։ Պատմեցի ամեն օր հերոսացող երիտասարդների մասին։ Պատմեցի տասներկու տարեկան երեխայի մասին, որն երկու հարյուր կիլոմետր մեքենա է վարել, որ մորն ու տատին ռմ բակոծվող քաղաքից հեռացնի։ Պատմեցի միասին կռ վող երեք սերնդի ներկայացուցիչների՝ հոր, որդու և թոռան մասին, երգով կռիվ գնացողների՛ մասին պատմեցի․․․պատմեցի ու պատմեցի․․․տեղ-տեղ արցունքներից խեղ դվելով էի խոսում։ Չմոռացա նաև ասել, որ նույն այդ Արցախը մի քանի մարշալներ ու գեներալներ է տվել, որոնց շնորհիվ հաղթել է Սովետական բա նակը ու նաև իմ պա՛պն է զո հվել ինչ-որ մի ռուսական գյուղի ազատագրման ժամանակ, իսկ իրենք՝ ռուսները, հիմա լուռ են մեր ցա վի հանդեպ․․․ Էլի կշարունակեի, բայց տեղ հասանք։

«Այսօր իմ բաժին «պատե րազմում» հաղթանակ տարա»․ Էլյա Համբարձումյան

Իջնելիս շնորհակալություն հայտնեցի։ Պատասխանեց․ «Դուք համախմբված ու ուժեղ ազգ եք, մենք այդպիսին չենք, մի տեսակ նախանձեցի ձեզ։ Վստա՛հ եմ, որ դուք անպայման կհաղթեք»։ «Իհարկե, նույնիսկ չասկածեք դրանում»,-ասեցի ու հպարտ իջա մեքենայից։ Համարում եմ, որ այսօր իմ բաժին «պատե րազմում» հաղթանակ տարա»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: