Նորվեգիայում ապրող բալիկը թխվածք է վաճառում՝ գումարը հայկական հիմնադրամին փոխանցելու համար

Այս օրերին ականատես եղանք, թե ինչ համախմբվածությամբ ու միասնականությամբ են բոլորը օժանդակություն ցուցաբերում հայ զինվորներին, հայոց բшնակին ու Արցախին: Համահայկական միասնությանը միացել են նաև փոքրերը:

Նորվեգիայում ապրող բալիկը թխվածք է վաճառում՝ գումարը հայկական հիմնադրամին փոխանցելու համար

Ընդ որում, փոքրիկները Արցախին օգնել են ցանկանում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Նորվեգիայում մի փոքրիկ աղջնակ՝ Էլիզա անունով, կազմակերպել է թխվածքների վաճառք, որպեսզի օգնի հայ բալիկներին:

Նորվեգիայում ապրող բալիկը թխվածք է վաճառում՝ գումարը հայկական հիմնադրամին փոխանցելու համար

Նա թխվածքներ է պատրաստել, շրջել քաղաքում, պատմել հայկական պшտերшզմի մասին, ասել, որ վաճառքից գոյացած գումարը պատրաստվում է ուղարկել հայ փոքրիկներին: Թղթի վրա աղջնակը նաև Հայաստանի դրոշն է նկարել:

Նորվեգիայում ապրող բալիկը թխվածք է վաճառում՝ գումարը հայկական հիմնադրամին փոխանցելու համար

Հատկանշական է, որ այսօր նորվեգացի մեծ մարդասեր ու բարերար Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրն է: Նա էլ հարյուր տարի առաջ իր բոլոր կապերն էր գործի դրել, որպեսզի օգնի հայ ժողովրդին: Եվ երբ նրա բոլոր միջոցները սպառվել էին, նա հանել էր իր լայնեզր գլխարկը և դրանով փող մուրացել հայ ժողովրդի համար:

Նորվեգիայում ապրող բալիկը թխվածք է վաճառում՝ գումարը հայկական հիմնադրամին փոխանցելու համար

Նորվեգացի փոքրիկը մեծանուն նորվեգացի մարդասերի արժանավոր հետևորդն է:

Eliza og Kaja selger havrekjekser for å støtte barn i Armenia. Beløpet skal doneres til himnadram.org 🇦🇲❤ Alle de som har lyst til å bidra, kan gjerne vippse eller donere til himnadram.org Էլիզան ընկերուհու հետ միասին վաճառում է թխվածքաբլիթներ, պատմում պատերազմի մասին,իսկ հավաքած գումարը փոխանցելու է himnadram.org

Опубликовано Manukyan Susanna Суббота, 10 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: